UC ERP - ին ինտեգրված է e-invoicing համակարգին, որը հնարավորություն է տալիս ստացված հաշիվ-ապրանքագրերը անմիջապես ներմուծել UC ERP համակարգ և համակարգում ստեղծված հաշիվ-ապրանքագրերը արտահանել e-invoicing համակարգ:
Ստացված հաշիվ-ապրանքագրերը ներմուծել ERP համակարգ
E-invoicing համակարգից ստացված հաշիվ-ապրանքագրերը ERP համակարգ ներմուծելու համար անհրաժեշտ է՝
- UC ERP գլխավոր էջի որոնման դաշտում մուտքագրել Նոր "AM ապրանքագրի կարգավորում"։
- Մուտք գործել Նոր "AM ապրանքագրի կարգավորում" բաժին։
- Սեղմել + Ավելացնել Նոր "AM ապրանքագրի կարգավորում" կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը:
- Սեղմել Պահպանել կոճակը։
Հարկային հաշիվները և հաշիվ-վավերագրերը ներմուծել UC ERP համակարգ
Հարկային հաշիվները և հաշիվ-վավերագրերը UC ERP ներմուծելու համար անհրաժեշտ է՝
- UC ERP գլխավոր էջի որոնման դաշտում մուտքագրել AM Purchase EInvoice A։
- Սեղմել Get VAT Invoices կոճակը։
3. Բացված Fetch E-invoices պատուհանում ըստ անհրաժեշտության կիրառել հետևյալ ֆիլտրերը.
- Ներմուծում ըստ դուրս գրման ժամանակահատվածի
- Ներմուծում ըստ մատակարարման ժամանակահատվածի
- Ներմուծում ըստ սերիական համարի
- Ներմուծում ըստ մատակարարի
4. Սեղմել Fetch E-invoices կոճակը։ Համակարգ են ներմուծվում վերոնշյալ ֆիլտրերին համապատասխան հաշիվ-ապրանքագրերը։ Եթե ֆիլտրեր նշված չեն, ապա e-invoicing համակարգից UC ERP համակարգ կմուտքագրվեն առկա բոլոր հաշիվ-ապրանքագրերը:
Նշում։ UC ERP համակարգում կարող եք e-invoicing համակարգից ներբեռնել նաև ճշգրտող հաշիվները:
Ստացված հաշիվ-ապրանքագրերը UC ERP համակարգում արտացոլվում են AM Purchase EInvoice A փաստաթղթի մատյանում:
Նշում։ էջում առկա հաշիվ-ապրանքագրերի ցանկը կարգավորելու համար, անհրաժեշտ է կիրառել փաստաթղթերի մատյանի վերնամասում առկա ֆիլտրերը։
Խմբագրել հաշիվ-ապրանքագիրը
Հաշիվ-ապրանքագրերը խմբագրելու համար անհրաժեշտ է՝
- AM Purchase EInvoice A էջում սեղմել համապատասխան հաշիվ-ապրանքագրի ID -ն (փաստաթղթի համար)։
2. Կատարել համապատասխան փոփոխություններ և սեղմել Պահպանել կոճակը։ Հաստատումից հետո համապատասխան հաշիվ-ապրանքագրի էջում արտացոլվում է Ստեղծել գնման հաշիվ-ապրանքագիր կոճակը։
3. Սեղմել Ստեղծել գնման հաշիվ-ապրանքագիր կոճակը գնման հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթ ձևավորելու համար։
4. Սեղմել Պահպանել և հաստատել կոճակը։ Համապատասխան ապրանքները մուտք են գործում պահեստ և ձևավորվում են համապատասխան հաշվապահական ձևակերպումները։
Դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի արտահանում E-invoicing համակարգ
Դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը e-invoicing համակարգ արտահանելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել Հաշվապահություն > Դեբիտորական պարտքեր > Դյուրանցումներ > Վաճառքի հաշիվ-ապրանքագիր։
- Էջի աջ հատվածում սեղմել + Ավելացնել Վաճառքի հաշիվ-ապրանքագիր կոճակը։
- Մուտքագրել համապատասխան տվյալները և սեղմել Պահպանել կոճակը։ Հաստատումից հետո համապատասխան հաշիվ-ապրանքագրի էջում արտացոլվում է Create E-invoices կոճակը։
- Սեղմել Create E-invoices կոճակը։ Փաստաթղթերը արտահանվում են E-invoicing համակարգ։
5. Արտահանումը իրականացնելուց հետո պետք է մուտք գործել E-invoicing համակարգ և ստորագրել հաշիվ ապրանքագիրը:
Նշում։ Մի քանի հաշիվ-ապրանքագրեր միաժամանակ E-invoicing համակարգ արտահանելու համար անհրաժեշտ է նշել համապատասխան հաշիվ-ապրանքագրերը և սեղմել Bulk Export of E-invoices կոճակը:
Կազմակերպության պահեստների միջև ապրանքների ներքին տեղաշարժ իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղծել տեղափոխման փաստաթուղթ և արտահանել e-invoicing համակարգ:
UC ERP - ն հնարավորություն է տալիս e-invoicing համակարգ արտահանել նաև ճշգրտող հաշիվներ-ապրանքագրեր: