UC ERP CRM մոդուլը նախատեսված է հաճախորդների հետ կապը բարելավելու և վաճառքի գործընթացները պարզեցնելու համար։
- Լիդ մենեջմենթ
Դուք կարող եք վաճառքի տարբեր փուլերում ներգրավել, հետևել և զարգացնել պոտենցիալ հաճախորդներին։ - Հնարավորությունների հետևում
Դուք կարող եք կառավարել վաճառքի հնարավորությունները, հետևել վերջինիս առաջընթացին և կանխատեսել հնարավոր եկամուտները։ - Հաճախորդների կառավարում
Դուք կարող եք պահպանել հաճախորդների պրոֆիլները, ներառյալ կոնտակտային տվյալները, գործարքների պատմությունը և հաղորդակցության մատյանները։ - Գործունեության կառավարում
Դուք կարող եք պլանավորել և հետևել հանդիպումները, զանգերը և հետագա գործողությունները հաճախորդների արդյունավետ ներգրավվածությունն ապահովելու համար։ - Գնառաջարկ և վաճառքի պատվերներ
Դուք կարող եք ստեղծել և կառավարել գնառաջարկներ և վաճառքի պատվերներ վաճառքի գործընթացը պարզեցնելու և պատվերի ճշգրիտ կատարումն ապահովելու համար: - Հաշվետվություններ և վերլուծություններ
Դուք կարող եք մուտք գործել համապատասխան հաշվետվություններ և վերլուծություններ վաճառքի կատարողականի, հաճախորդների վարքագծի և CRM արդյունավետության վերաբերյալ պատկերացումներ կազմելու համար:
CRM մոդուլն օգնում է բիզնեսներին բարելավել հաճախորդների հետ հարաբերությունները, օպտիմալացնել վաճառքը և խթանել վերջինիս աճը՝ տրամադրելով միասնական հարթակ հաճախորդների հետ կապը բարելավվելու և վաճառքի գործունեությունը կառավարելու համար: