Home / Վաճառքներ

Գնացուցակ

Taguhi

Last updated on Jan 07, 2025

Գնացուցակը վաճառվող կամ գնվող ապրանքների արժեքների ցանկն է։ UC ERP - ն հնարավորություն է տալիս պահպանել վաճառքի և գնման բազմաթիվ գնացուցակներ։ Դուք կարող եք կիրառել գնացուցակները այն դեպքում, եթե ունեք տարբեր արժողությամբ ապրանքներ տարբեր շրջաններում (ըստ առաքման գների), տարբեր արժույթների համար։ Ապրանքը կարող է ունենալ մի քանի գին ըստ հաճախորդի, արժույթի, վաճառքի տարածաշրջանի, առաքման արժեքի և այլն, որոնք կարող են պահվել, որպես տարբեր սակագնային պլաններ։

UC ERP - ում բոլոր ապրանքների արժեքները կարելի է առանձին պահպանել։ Ապրանքի գնման արժեքը տարբեր է վաճառքի արժեքից, հետևաբար վերջիններս առանձին են պահպանվում։

Գնացուցակ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Վաճառքներ/Գնումներ/Ապրանքների բազա > Ապրանքներ և գներ > Գնացուցակ։

Կիրառել գնացուցակը

  • Դուք կարող եք կիրառել գնացուցակը ապրանքի գին ստեղծելիս, որպեսզի հետևեք ապրանքի վաճառքի կամ գնման արժեքը։
  • Դուք կարող եք գնացուցակում սահմանել համապատասխան երկրներ։
  • Համապատասխան գնացուցակը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է Միացված վանդակից հեռացնել նշումը։ Ապաակտիվացված գնացուցակը այսուհետ հասանելի չի լինի վաճառքների կամ գնումների ժամանակ։
  • Գինը կախված չէ չափման միավորից․ Դուք ունեք ապրանք, օրինակ՝ լոլիկ, որը գնել եք արկղերով և վաճառում եք կիլոգրամներով (1 արկղը = 10 կգ և 1 կգ -ի արժեքն է 100 դրամ): Եթե Գինը կախված չէ չափման միավորից վանդակը նշված չէ, և դուք ընտրում եք 1 արկղ գործարքի ժամանակ, գինը կցուցադրվի միայն կիլոգրամի համար, քանի որ դա ապրանքի միակ գինն է, որը պահպանվել է։
    Եթե նշել վերոնշյալ վանդակը և գործարք կատարել, ապա լոլիկի արկղի արժեքը կլինի 1000 դրամ, քանի որ 1 արկղի (10 կգ) արժեքն է 1000 դրամ։ Ստանդարտ առք և վաճառքի գների ցուցակները ստեղծվում են լռելյայն:
    Նշում։ Եթե դուք ունեք մի քանի գնացուցակ, դուք կարող եք ընտրել գնացուցակը կամ նշել հաճախորդին։ Ձեր ապրանքների արժեքները գնացուցակում ավտոմատ կերպով կթարմացվեն։