Home / UC ERP ակնարկ

Ինչու՞ UC ERP

Unknown Author

Last updated on Nov 13, 2024

Դեռ կիրառու՞մ եք բազմաթիվ մասնագիտացված գործիքներ կամ հարթակներ ձեր բիզնեսը կառավարելու համար և բախվու՞մ տվյալների ամբողջականության ապահովման խնդիրների։

Դեռ վարանու՞մ եք հրաժարվել թղթային փաստաթղթերից և թվայնացնել ձեր բոլոր գործողությունները։

Հոգնե՞լ եք հին համակարգից, որը դժվարությամբ է սպասարկում ձեր անընդհատ զարգացող բիզնեսի կարիքները։

UC ERP-ն կօգնի ձեզ ձերբազատվել այս խնդրահարույց կետերից, քանի որ այն հարթակ է, որը կարող է ձեր բոլոր գործողությունների համար հանդես գալ որպես ճշգրիտ տեղեկատվության միակ աղբյուր։

UC ERP- ն կարող է տեղակայել ձեր բոլոր տվյալները և կրկնօրինակել ձեր բիզնես գործընթացները դրանց անխափան աշխատանքն ապահովելու համար, քանի որ այն ընդգրկում է բիզնես գործընթացների և բաժինների լայն շրջանակ, ինչպիսիք են հաշվապահություն, գնումներ, վաճառք, ՄՌԿ, գույքագրման կառավարում և այլն։

UC ERP - ն ավանդական հաշվապահական ծրագրերի փոխարեն

  • Ինտեգրված մոդուլներ 
    UC ERP - ն տրամադրում է ինտեգրված մոդուլների ամբողջական փաթեթ, ներառյալ հաշվապահություն, վաճառք, գնումներ, գույքագրում, արտադրություն, մարդկային ռեսուրսների (HR), հաճախորդների հետ հարաբերությունների (CRM) և նախագծերի կառավարում։ Այս ինտեգրումն ապահովում է տվյալների սահուն հոսքը դեպի տարբեր բաժիններ՝ նվազեցնելով տվյալների փուլ առ փուլ հոսքը և բարելավելով արդյունավետությունը։
  • Պարզ հարմարեցումներ 
    Հարմարեցված է բիզնեսի հատուկ կարիքները հոգալու համար, ինչը թույլ է տալիս մշակել անհատական աշխատանքային գործընթացներ։
  • Մասշտաբայնություն 
    Համակարգը կարող է ընդլայնվել բիզնեսի աճին զուգընթաց՝ հաշվի առնելով գործարքների ծավալները և հավելյալ գործառութային պահանջները։
  • Միասնական հարթակ 
    UC ERP - ն նպաստում է բաժինների համագործակցության բարելավմանը, քանի որ բոլոր տվյալներն ու գործընթացները գտնվում են նույն հարթակում։
  • Իրական ժամանակի տվյալներ 
    Ապահովում է բիզնես տվյալների իրական ժամանակի տեսանելիությունն ու հասանելիությունը, որը հնարավորություն է տալիս արագ որոշումներ կայացնել տվյալների հիման վրա։
  • Համապարփակ հաշվետվություններ
    Առաջարկում է մանրամասն հաշվետվություններ և տեղեկատվական վահանակներ, որոնք ընդգրկում են բիզնեսի բոլոր կողմերը՝ տրամադրելով ավելի խորը պատկերացումներ և վերլուծական հնարավորություններ։

UC ERP - ն մեծ ERP- համակարգերի փոխարեն

  • Մինիմալ ներդրում
    UC ERP - ն հարթակ է, որի ներդրումն ու սպասարկումը անհամեմատ ավելի մատչելի է ի տարբերություն մեծ ERP համակարգերի։
  • Ճկունություն
    UC ERP - ն հեշտությամբ կարող է հարմարեցվել ձեր բիզնես պրոցեսներին` ավելացնելով նոր գործառույթներ առանց որևէ կոդավորման։
  • Ավելի արագ ներդրման ցիկլ 
    UC ERP - ն կարելի է ավելի արագ իրագործել, ի տարբերություն այլ մեծ ERP ների։