Home / CRM

Պայմանագիր

Unknown Author

Last updated on Nov 25, 2024

Պայմանագիրը մատակարարի և հաճախորդի միջև կնքված իրավական համաձայնություն է ապրանքների կամ ծառայությունների վաճառքի վերաբերյալ։

Պայմանագիրն ունի իրավական ուժ, քանի որ այն համապատասխանում է օրենքի պահանջներին և հաստատմանը։ Այն սովորաբար ենթադրում է ապրանքների, ծառայությունների, գումարի փոխանակում կամ նշվածներից որևէ մեկի խոստում։ Պայմանագրերի ցանկ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Պայմանագիր։

Ստեղծել պայմանագիր

Պայմանագիր ստեղծելու համար անհրաժեշտ է․

  1. Մուտք գործել պայմանագրերի ցանկ և սեղմել + Ավելացնել պայմանագիր կոճակը։
  2. Ընտրել հաճախորդ։
  3. Մուտքագրել պայմանագրի պայմանները։
  4. Սեղմել Պահպանել կոճակը։

Նշում։ Կողմի օգտատերը ձեր ընկերության այն աշխատակիցն է, ով կապի մեջ է հաճախորդի հետ։

Պայմանագրի կարգավիճակները

Պայմանագիրն ունի հետևյալ կարգավիճակները․

  • Չստորագրված
    Պայմանագիրը դեռ չի ստորագրվել հաճախորդի կողմից։
  • Ակտիվ
    Պայմանագիրը ստորագրվել է և գտվում է ժամկետում։
  • Ոչ ակտիվ
    Պայմանագիրը ժամկետանց է և այլևս վավերական չէ։

Գործառույթներ

Պայմանագրի ժամկետ

Այս բաժնում անհրաժեշտ է մուտքագրել պայմանագրի մեկնարկի և վերջնական ամսաթիվը, որի ընթացքում վերջինս վավեր է։

Ստորագրողի տվյալները

Այս բաժինը հայտնվում է, երբ նշվում է Ստորագրված է վանդակը, եթե հաճախորդը ստորագրել և ընդունել է պայմանագիրը։ Անհրաժեշտ է մուտքագրել պայմանագիրը ստորագրողի անունը և պայմանագրի ստորագրման ամսաթիվը։

Պայմանագրի մանրամասները

Այս բաժնում անհրաժեշտ է մուտքագրել պայմանագրի պայմանները Պայմանագրի պայմանները դաշտում, ինչպես նաև ստեղծել պայմանագրի ձևանմուշ։

Կատարման մանրամասները

Եթե պայմանագիրը պահանջում է մատակարարի կողմից որոշակի պարտավորությունների կատարում, ապա վերջիններիս մանրամասները անհրաժեշտ է գրանցել Կատարման պայմաններ աղյուսակում։ Անհրաժեշտ է․

  1. Մուտքագրել այն պահանջը, որը պետք է կատարվի։
  2. Մուտքագրել պահանջին առնչվող նշումներ։
  3. Նշել Կատարված է վանդակը, եթե համապատասխան պահանջը կատարվել է։

Պայմանագրի ձևանմուշ

Պայմանագրի ձևանմուշը պայմանագրի ստանդարտ նախագիծն է, առանց որևէ մանրամասների։ Պայմանագրի ձևանմուշ ստեղծելու համար անհրաժեշտ է մուտք գործել Գլխավոր էջ > CRM > Պայմանագրի ձևանմուշ։

Հղումներ

Եթե պայմանագիրը կցված է գործարքի հետ, ապա անհրաժեշտ է ընտրել գործարքի տեսակն ու կոնկրետ գործարքը։ Կցված փաստաթղթերն են․

  • Գնառաջարկ
  • Նախագիծ
  • Վաճառքի կարգ
  • Գնման պատվեր
  • Վաճառքի հաշիվ-ապրանքագիր
  • Գնման հաշիվ-ապրանքագիր