Home / CRM

CRM կարգավորումներ

Unknown Author

Last updated on Nov 29, 2024

CRM կարգավորումները թույլ են տալիս կարգավորել լիդերը, հնարավորությունները, գնառաջարկները և հաղորդակցությունը ըստ բիզնեսի կանոնների։

CRM կարգավորումներ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Կարգավորումներ > CRM կարգավորումներ։

Լիդ

Արշավի անունով

Այս դաշտը ապահովում է ընկերության կողմից կիրառվող անունների հետևողականությունը՝ ավտոմատ կերպով գեներացնելով նոր անուններ նոր արշավների համար` ըստ նախապես սահմանված կանոնների և օրինաչափությունների։ Այն օգնում է օգտատերերին ստեղծել և պահպանել եզակի արշավներ և հետևել վերջիններիս արդյունավետությանը։

Թույլատրել լիդի կրկնումը ըստ էլ․ հասցեների

Անհրաժեշտ է նշել այս վանդակը, որպեսզի համակարգը թույլատրի միաժամանակ ստեղծել բազմաթիվ լիդեր նույն էլ․ հասցեով։

Կոնտակտի ավտոմատ ստեղծում 

Անհրաժեշտ է նշել այս վանդակը, որպեսզի համակարգը ավտոմատ կերպով ստեղծի նոր կոնտակտ լիդի ստեղծման ժամանակ։

Հնարավորություն

Փակել պատասխանելու հնարավորությունը որոշակի օրերից հետո

Եթե կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք ունեն Բաց կարգավիճակից զատ այլ կարգավիճակ, ապա վերջիններս ավտոմատ կերպով կփակվեն այս դաշտում նշված օրերի քանակից հետո, եթե չկա գործողություն։

Գնառաջարկ

Լռելյայն գնառաջարկի վավերականության օրեր

Դուք կարող եք կարգավորել գնառաջարկը հաճախորդի համար, որպեսզի նրանք վավերական լինեն որոշակի օրերին։ Այս դաշտում դուք կարող եք նշել վավերական օրերի քանակը։ Լռելյայն կերպով նշված է 30 օր Գնառաջարկի հրապարակման ամսաթվից։ Դուք կարող եք փոփոխել օրերի քանակը ըստ ձեր բիզնեսի։

Այլ կարգավորումներ

Փոխանցել հաղորդակցությունն ու մեկնաբանությունները

Անհրաժեշտ է նշել այս վանդակը, որպեսզի համակարգը ավտոմատ կերպով պատճենի բոլոր էլ․հասցեներն ու մեկնաբանությունները սկզբնական փաստաթղթից Լիդը Հնարավորություն և Հնարավորությունը Գնառաջարկ փոխակերպելիս։