Home / CRM

CRM հաշվետվություններ

Unknown Author

Last updated on Nov 29, 2024

UC ERP-ում CRM հաշվետվությունները արժեքավոր տեղեկատվություն են տրամադրում լիդի կառավարման վերաբերյալ։ Հաշվետվություններն օգնում են բիզնեսներին հետևել հիմնական ցուցանիշները, գնահատել տարբեր արշավների հաջողությունները և հասկանալ հաճախորդների վարքագիծը։

Վերլուծելով այս հաշվետվությունները՝ ընկերությունները կարող են որոշումներ կայացնել, պարզեցնել վաճառքի գործընթացը և բարելավվել հաճախորդների հետ հարաբերությունները, որը հանգեցնում է ընդհանուր արդյունավետությանն ու բարելավմանը։

Հաշվետվություններ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Հաշվետվություններ։

Լիդի մանրամասներ

Հաշվետվությունը տրամադրում է լիդերին առնչվող տեղեկատվություն, ներառյալ հիմնական տվյալները, վերջինիս կարգավիճակը և այլն։

Վաճառքի ձագար

Հաշվետվությունը տրամադրում է ձեր վաճառքի գործընթացի վիզուալ և վերլուծական ընդհանուր նկարագիրը, որն օգնում է հասկանալ լիդերի և հնարավորությունների կարգավիճակը և առաջընթացը վաճառքի գործընթացի տարբեր փուլերում։

Լիդերը ներգրավված են, բայց չեն փոխարկվել

Հաշվետվությունը ձեզ կօգնի բացահայտել և վերլուծել այն լիդերին կամ հնարավորություններին, որոնք ներգրավված են եղել, սակայն չեն հանգեցրել փոխակերպման։

Առաջին արձագանքման ժամանակը հնարավորության համար

Այս հաշվետվությունը մանրամասներ է տրամադրում, թե ինչքան ժամանակ են ծախսել վաճառքի պատասխանատուները հնարավորությանը պատասխանելու համար։ Որքան քիչ լինի առաջին պատասխանի միջին ժամանակը, այնքան լավ:

Դուք կարող եք մուտքագրել ամսաթվի միջակայքը, որի համար ցանկանում եք վերլուծել րոպեները մինչև առաջին պատասխանը:

Գծային գրաֆիկը ցուցադրվում է վերևում, իսկ ամսաթվի մանրամասները՝ ներքևում:

Ոչ ակտիվ հաճախորդներ

Այս հաշվետվությունը ցուցադրում է այն հաճախորդների ցանկը, ովքեր որոշակի օրերի ընթացում գնում չեն կատարել։ Դուք կարող եք նշել օրերի քանակը Վերջին պատվերից օրեր անց դաշտում, ինչպես նաև ընտրել Վաճառքի պատվեր կամ Վաճառքի հաշիվ-ապրանքագիր որպես փաստաթղթի տեսակ։

Կորած հնարավորություն

Հաշվետվությունը ներկայացնում է Կորած հնարավորության մանրամասները, ինչպես օրինակ կողմերը, հաճախորդի անունը, կորստի պատճառները, վաճառքի փուլը, տարածաշրջանը և այլն։

Արշավի արդյունավետություն

Հաշվետվությունը գնահատում է ձեր մարքեթինգային արշավների արդյունավետությունը՝ վերլուծելով տարբեր կատարողական ցուցանիշներ։ Այն օգնում է հասկանալ, թե ինչքան արդյունավետ են ձեր արշավները գործում, ներդրումների եկամտաբերությունը և այն ոլորտները, որտեղ կարող են բարելավվումներ կատարել։