Home / Նախագծեր

Աշխատավարձի բացվածք ժամանակացույցից

Taguhi

Last updated on Jan 09, 2025

Աշխատակցի աշխատավարձը կարելի է հաշվել ըստ վերջինիս աշխատած ժամերի քանակի։ Դուք կարող եք ստեղծել աշխատակցի աշխատավարձի բացվածք Ժամանակացույցից։

Ստեղծել աշխատավարձի բացվածք ժամանակացույցից

Ժամանակացույցից աշխատավարձի բացվածք ստեղծելու համար անհրաժեշտ է․

  1. Սեղմել Ստեղծել աշխատավարձի բացվածք կոճակը։
  2. Աշխատակից, աշխատակցի անուն, հրապարակման ամսաթիվը, ընկերության անվանումը և այլ տվյալներ գեներացվում են ժամանակացույցից։
  3. Ամսաթվեր․ Քանի որ աշխատավարձի բացվածքը գեներացվում է ժամանակացույցից, այս դաշտն ավտոմատ կերպով ցուցադրում է ժամանակացույցի մեկնարկի և ավարտի ամսաթվերը։ Դուք կարող եք վերջիններս փոփոխել։
  4. Աշխատավարձի բացվածքի ժամանակացույց․ Ցուցադրվում են ժամանակացույցի մանրամասները, որից ստեղծվել է աշխատավարձի բացվածքը։ Դուք կարող եք ստեղծել մեկ աշխատավարձի բացվածք բազմաթիվ ժամանակացույցերի համար։
  5. Սեղմել Պահպանել և Հաստատել կոճակները։

Լրացուցիչ մանրամասներ Ժամանակացույցում աշխատավարձի բացվածք ստեղծելիս 

  • Շահույթ և պահումներ
    Ժամանակացույցում ստեղծված աշխատավարձի ցանկացած շահույթ (HRA, հավելավճարներ) և պահումներ (եկամտահարկ, պահուստային ֆոնդ) կարող են նշվել այստեղ։
  • Այլ տեղեկատվություն
    Ըստ աշխատակցի՝ աշխատավարձի կառուցվածքի համախառն վճարի, վարկի մարման և զուտ վճարի տեղեկատվությունը ավտոմատ կերպով գրանցվում են այստեղ։