Home / Նախագծեր

Նախագծի արժեքի հաշվարկ

Taguhi

Last updated on Jan 09, 2025

Յուրաքանչյուր նախագիծ ունի մի քանի առաջադրանք։ Ծառայությունների տեսանկյունից նախագծի փաստացի արժեքին հետևելու համար օգտատերը պետք է ստեղծի ժամանակացույց՝ հիմնվելով նախագծի շրջանակներում առաջադրանքի վրա ծախսած ժամանակի վրա։

Դուք կարող եք հետևել նախագծի ծառայությունների արժեքին հետևյալ տարբերակներով։

Գործունեության տեսակը

Գործունեության տեսակը ձեր անձնակազմի կողմից առաջարկված ծառայություններն են։ Գործունեության տեսակ ավելացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Գլխավոր էջ > Նախագծեր > Գործունեության տեսակը։

Գործունեության արժեքը

Գործունեության արժեքը հիմնական գործիք է, որտեղ դուք կարող եք հետևել վճարումների ու ծախսերի չափսը՝ նախատեսված յուրաքանչյուր աշխատակցի և գործունեության տեսակի համար։

Ժամանակացույց

Աշխատակիցը կարող է ստեղծել ժամանակացույց ըստ նախագծի առաջադրանքի վրա ծախսված ժամանակի։

Ժամանակի մատյանում գործունեության տեսակը լրացնելիս համապատասխան աշխատակցի համար նախատեսված վճարումների ու ծախսերի չափսը գեներացվում է ըստ ընտրված գործունեության տեսակի։

Բազմապատկելով այս ցուցանիշները ժամանակի մատյանի ընդհանուր ժամաքանակի հետ՝ ստացվում է ընդհանուր արժեքն ու գումարը համապատասխան ժամանակի մատյանի համար։

Արժեքի հաշվարկը նախագծում և առաջադրանքում 

Ըստ առաջադրանքների համար ստեղծված ժամանակացույցերի՝ արժեքները թարմացվում են համապատասխան առաջադրանքի էջում։

Նախագծի արժեքը թարմացվում է ըստ վերջինիս առաջադրանքների համար ստեղծված ժամանակացույցերի։