Home / Նախագծեր

Նախագծի շահութաբերությունը

Taguhi

Last updated on Jan 09, 2025

Նախագծերն ու վերջիններիս գործողությունները սովորաբար երկարաժամկետ են ակտիվ լինում։ Յուրաքանչյուր նախագծում տարբեր գործարքներ են կատարվում։ Այս ամենը կարող է հանգեցնել ավելի շատ ներդրումների ժամանակային, գումարային և նյութական առումներով։ Հետևաբար, կարևոր է հետևել նախագծի շահութաբերությանը վստահ լինելու համար, որ գերածախս տեղի չի ունենում։

Նախագծի շահութաբերությունը նախագծից ստացված հասույթի և վերջինիս հետ կապված ծախսերի տարբերությունն է։

Նախագիծը վաճառքի գործարքներում

Դուք կարող եք կցել նախագիծը բոլոր վաճառքի գործարքներին (Վաճառքի պատվեր, Առաքման նշում, Վաճառքի հաշիվ-ապրանքագիր և Վճարում)։ Նախագիծը վաճառքի գործարքներին կցելով՝ դուք կարող եք հետևել նախագծից ստացված շահույթին։

Վաճառքի գործարքներում Նախագիծ դաշտը հասանելի է Լրացուցիչ տեղեկեկություններ բաժնում։

Նախագիծը գնման գործարքներում

Դուք կարող եք կցել ձեր նախագիծը գնման գործարքներին (Գնման պատվեր, ընդունման ակտ և գնման հաշիվ-ապրանքագիր)։

Գնման գործարքներում Նախագիծ դաշտը հասանելի է Նյութական արժեք աղյուսակում։ Այստեղ դուք կարող եք ձեռք բերել նյութական արժեքներ տարբեր նախագծերի համար միևնույն մուտքի գրառումից։

Նախագծի բյուջեն

Դուք կարող եք նախագծի համար բյուջե ստեղծել։ Որտեղ նշված սահմանված ծախսերի սահմանաչափը հաստատվում է ծախսերի գործարքներում։

Նախագծի շահութաբերությունը

Դուք կարող եք ստանալ նախագծի շահութաբերությունը վերջինիս համար ստեղծված եկամուտների և ծախսերի մուտքերի հիման վրա (Հաշվապահություն > Շահութաբերության վերլուծություն): Դուք կարող եք ֆիլտրել զեկույցն ըստ նախագծի վերջինիս շահութաբերությունը  ստուգելու համար։