POS Awesome -ը նախատեսված է մանրածախ առևտրի տարբեր ճյուղերի համար։ Այն հնարավորություն է տալիս իրականացնել ձեր վաճառքը արագ և արդյունավետ կերպով։
POS Awesome մուտք գործելու համար անհրաժեշտ է Կառավարման վահանակի ձախ սյունակում սեղմել POS Awesome։
Նշում: Մինչ վաճառքի իրականացումը համոզվեք, որ e-Mark - ն ակտիվացված է POS Awesome ում (Տես՝ e-Mark ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգ)։
Վաճառել ապրանք
Վաճառքի ենթակա ապրանքները վաճառելու համար անհրաժեշտ է՝
- Անցնել POS Awesome էջ։
- Սկանավորել 2D սկաներով ապրանքի ունիկալ Data Matrix կոդը։ Միևնույն ապրանքի բազմակի քանակի դեպքում անհրաժեշտ է սկանավորել յուրաքանչյուր ապրանքի եզակի Data Matrix կոդը։ Կոդը սկանավորելուց հետո տեղեկատվությունը ՀԴՄ սարքերի միջոցով ուղարկվում ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։
Նշում։
- Ապրանքի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները դիտելու համար անհրաժեշտ է ավելացված ապրանքի աջ հատվածում սեղմել սլաք պատկերակը։
- Ապրանքի քանակը փոփոխելու համար անհրաժեշտ է ավելացված ապրանքի աջ հատվածում սեղմել սլաք պատկերակը։ Այնուհետև աջ հատվածի պատկերակների օգնությամբ ավելացնել կամ նվազեցնել քանակը։
- Համապատասխան ապրանքը ավելացված ապրանքների ցանկից հեռացնելու համար անհրաժեշտ է աջ հատվածում սեղմել սլաք պատկերակը, այնուհետև սեղմել ջնջել պատկերակը։
3. Սեղմել Վճարել։
4. Ընտրել վճարման եղանակը` Կանխիկ, Իդրամ, Քարտ։
5. Սեղմել Հաստատել կամ Հաստատել և տպել կոճակները։
6. Սեղմել Չեղարկել վճարումը կոճակը, եթե ցանկանում եք չեղարկել ապրանքի վճարումը և վերադառնալ նախորդ էջ։
Ժամանակավոր կասեցնել և վերագործարկել վճարման գործընթացը
Եթե դուք արդեն սկանավորել եք վաճառվող ապրանքները, սակայն մինչ վճարումը իրականացնելը հարկավոր է սպասել, ապա դուք կարող եք ժամանակավոր կասեցնել վճարման գործընթացը։ Վճարման գործընթացը ժամանակավոր կասեցնելու համար անհրաժեշտ է՝
- POS Awesome էջում առկա ապրանքների ցանկում սեղմել այն ապրանքը, որը պատրաստվում եք վաճառել։
- Սեղմել Պահպանել/Նոր կոճակը։
- Սեղմել Պահպանված կոճակը։
- Ընտրել պահպանված հաշիվ-ապրանքագիրը բացվող պատուհանում ընտրել համապատասխան մանրածախ գնորդին ում համար ժամանակավոր կասեցվել է վճարումը։
- Սեղմել Ընտրել։
POS Awesome էջում ցուցադրվում է այն ապրանքների ցանկը, որոնց վճարումը կասեցվել էր։
Վերադարձ կատարել վաճառված ապրանքը
Վաճառված ապրանքը վերադարձ կատարելու համար անհրաժեշտ է՝
- Սեղմել Վերադարձ էջի աջ հատվածում։
- Ընտրել վերադարձի հաշիվ - ապրանքագիրը (Select Return Invoice) բացված պատուհանում մուտքագրել ապրանքագրի ID-ն և սեղմել Որոնել։
- Ընտրել համապատասխան ապրանքագիրը և սեղմել Ընտրել կոճակը։ Համապատասխան ապրանքները հայտնվում են էջի աջ հատվածում։
4. Սեղմել Վճարել կոճակը։
5. Եթե վճարումը կատարվել է վճարման մեկ տարբերակով սեղմել համապատասխան տարբերակի կոճակը։
6. Եթե վճարումը կատարվել է վճարման մի քանի տարբերակով սեղմել ցանկալի վճարման տարբերակը։
7. Սեղմել Հաստատել կամ Հաստատել և տպել կոճակը գործարքն ավարտելու համար։
Ստեղծել հաճախորդ
POS Awesome - ում նոր հաճախորդ ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- POS Awesome էջի Հաճախորդ դաշտում սեղմել + պատկերակը։
- Բացված Ստեղծեք հաճախորդ պատուհանում լրացնել համապատասխան դաշտերը։
- Սեղմել Հաստատել կոճակը։
Վաճառքն իրականացնելիս, համոզվեք, որ ընտրել եք համապատասխան հաճախորդին։ Հաճախորդ ընտրելու համար անհրաժեշտ է Հաճախորդ դաշտում որոնել համապատասխան հաճախորդի տվյալները կամ սեղմել սլաք պատկերակը և տրված ցանկից ընտրել հաճախորդին։