e-Mark -ը ապրանքների թվային դրոշմավորման համակարգ է, որի հիմնական խնդիրն է էապես նվազեցնել կեղծված և անորակ ապրանքների քանակը, ինչպես նաև բարձրացնել անվտանգության մակարդակը։ Վերջինս թույլ է տալիս ապրանքաշրջանառության բոլոր մասնակիցներին, իրենց իրավասության սահմաններում, մեկ ձևաչափով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ապրանքների և դրանց շրջանառության մասին։
Վաճառքից առաջ յուրաքանչյուր ապրանք դրոշմավորվում է Data Matrix ծածկագրով։ Թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքների իսկությունը և որակը:
Ապրանքի փաթեթավորման վրա Data Matrix ծածկագրի տեղադրումը թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել կեղծման և մաքսանենգության դեմ, պաշտպանել օրինական բիզնեսին և սպառողներին:
Դրոշմավորման ենթակա ապրանքախմբերն են՝
- Ծխախոտ
- Ալկոհոլ
- Դյուրակիր համակարգիչներ և հեռախոսներ
- Փաթեթավորված խմելու ջուր
- Գարեջուր
- Կաթնամթերք և կաթնային հիմքով արտադրատեսակներ
Ապրանքային խմբերի ծածկագիրը գրանցվում է համակարգում, վերջիններս վաճառքի ժամանակ սկանավորվում են և ՀԴՄ սարքերի միջոցով ուղարկվում ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։
Ավելին՝ e-Mark ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր:
e-Mark ի ակտիվացումը POS Awesome-ում
Վաճառվող ապրանքների դրոշմավորումը POS Awesome ում ակտիվացնելու համար անհրաժեշտ է՝
- UC ERP գլխավոր էջի որոնման դաշտում մուտքագրել CPA դասակարգում։
- Մուտք գործել CPA դասակարգում էջը, որտեղ ցուցադրված է վաճառքի ենթակա բոլոր ապրանքախմբերի ցանկը։
3. Սեղմել համապատասխան ապրանքախումբը։
4. Նշել Has EMark վանդակը ապրանքախբմի էջում։
5. Կառավարման վահանակի ձախ սյունակից մուտք գործել Պաշար > Նյութական արժեք։
6. Սեղմել համապատասխան նյութական արժեքի վրա և ԱՏԳԱԱ դասակարգիչ դաշտում մուտքագրել CPA դասակարգում էջում ցուցադրված ԱՏԳ դասակարգչի կոդը։
7. Սեղմել Պահպանել։
Նշում։ e-Mark - ն ակտիվացնելուց հետո կարող եք իրականացնել վաճառք POS Awesome ում (ավելին՝ Իրականացնել վաճառք POS Awesome-ում)։