Home / CRM

Հաճախորդների խումբ

Unknown Author

Last updated on Nov 15, 2024

Հաճախորդների խումբը որոշակի նմանություն ունեցող հաճախորդների միավորում է։ Այն թույլ է տալիս դասակարգել ձեր հաճախորդներին։ Սովորաբար հաճախորդները խմբավորվում են ըստ շուկայական հատվածի՝ ելնելով այն տարածաշրջանից, որտեղ գործում է բիզնեսը։ UC ERP - ում հաճախորդների խմբերը ստեղծվում են ըստ հիերարխիայի։ Դուք կարող եք ստեղծել հիմնական հաճախորդների խումբ և ավելացնել ենթախմբեր։

Դուք կարող եք սահմանել գնացուցակ, որն ավտոմատ կերպով կկիրառվի բոլոր այն հաճախորդների համար, ովքեր ներառված են համապատասխան խմբում։ Դուք կարող եք յուրաքանչյուր խմբի համար վերլուծություներ ստանալ։ Ֆիզիկական անձ, առևտրային և հանրային հատվածի հաճախորդների խմբերը ստեղծված են լռելյայն։ Դուք կարող եք ավելացնել հաճախորդների խմբեր ըստ ձեր պահանջների, օրինակ՝ ըստ մանրածախ կամ մեծածախ առևտրի։

Ստեղծել հաճախորդների խումբ

Հաճախորդների խումբ ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել CRM > Կարգավորումներ > Հաճախորդների խումբ։
  2. Սեղմել գլխավոր հաճախորդների խմբին, օրինակ՝ Բոլոր հաճախորդների խմբեր։
  3. Սեղմել + Ավելացնել խումբ կոճակը:
  4. Մուտքագրել հաճախորդների խմբի անունը։
  5. Նշել Խումբ է վանդակը, եթե ցանկանում եք այս խմբում ավելացնել հաճախորդների ենթախմբեր։
  6. Սեղմել Պահպանել կոճակը։

Գործառույթներ

Սահմանել պարտքի սահմանաչափ, հիմնական գնացուցակ և հիմնական վճարման պայմանների ձևանմուշը

Դուք կարող եք սահմանել պարտքի սահմանաչափ, գնացուցակ և վճարման պայմաններ։ Վերջիններս ավտոմատ կերպով կկիրառվեն, եթե վաճառքի այնպիսի գործարքներում, ինչպիսիք են Վաճառքի պատվեր և Վաճառքի հաշիվ-ապրանքագիր, ընտրել հաճախորդների խմբին պատկանող հաճախորդ։

Լռելյայն դեբիտորական հաշիվ

UC ERP -ում անհրաժեշտ է յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծել առանձին հաշվապահական մատյան։ Ավելին՝ տես Ընդհանուր դեբիտորական հաշիվ։

Եթե ցանկանում եք առանձին դեբիտորական հաշիվ ստեղծել հաճախորդի համար, դուք կարող եք ավելացնել նույնը Լռելյայն դեբիտորական հաշիվ բաժնում։