Կոնտակն այն անձն է, որը կարող է դիտարկվել որպես լիդ, մատակարար, վաճառքի գործընկեր կամ օգտատեր։
Դուք կարող եք ավելացնել կոնտակտ որպես առանձին գրառում առանց կցելու վերոնշյալներից որևէ մեկին։
Կոնտակների ցանկ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Հիմնական գործիքներ > Կոնտակտ։
Ստեղծել կոնտակտ
Կոնտակտ ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել Կոնտակտ բաժին և սեղմել + Ավելացնել կոնտակտ կոճակը։
- Մուտքագրել կոնտակտի անունը և ազգանունը։
- Ընտրել կարգավիճակը։
- Մուտքագրել կոնտակտին առնչվող մանրամասներ (էլ․հասցե, հեռախոսահամար և այլն)։
- Սեղմել Պահպանել կոճակը։
Հուշում։ Նոր կոնտակտ հնարավոր է ստեղծել նաև CRM > Հաճախորդ բաժնում։
Եթե դուք ունեք բազմաթիվ կոնտակտներ համապատասխան հաճախորդի կամ մատակարարի ներքո, ապա անհրաժեշտ է նշել Առաջնային կապ է վանդակը նախընտրելի կոնտակտը նշելու համար։ Առաջնային կոնտակտը ավտոմատ կերպով կընտրվի վաճառքի պատվեր և վաճառքի ապրանքագիր գործարքների ժամանակ։
Դուք կարող եք էլեկտրոնային աղյուսակից բազմաթիվ կոնտակտներ ներմուծել Տվյալների ներմուծման գործիքի միջոցով։
Գործառույթներ
Կցել կոնտակը մի քանի միավորների
Դուք միաժամանակ կարող եք կցել կոնտակտը մի քանի հաճախորդների կամ մատակարարների։
Կոնտակտին հրավիրել որպես օգտատեր
Ձեր հաճախորդների և մատակարարների կոնտակտները կարող են մուտք գործել UC ERP համակարգ և դիտել իրենց առնչվող տեղեկությունները։ Կոնտակտին էլ․փոստով հրավեր ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել Հրավիրել որպես օգտատեր կոճակը։
Առնչվող նյութեր
- Հաճախորդ
- Մատակարար
- Վաճառքի գործընկեր