Home / CRM

Հաճախորդ

Unknown Author

Last updated on Nov 15, 2024

Հաճախորդը, որը երբեմն անվանվում է նաև գնորդ, այն մարդն է, ով վաճառողից ստանում է ապրանքներ, ծառայություններ կամ գաղափարներ դրամական փոխհատուցման դիմաց։

Յուրաքանչյուր հաճախորդի անհրաժեշտ է նշանակել եզակի ID: Հաճախորդի անվանումը կարող է դիտարկվել որպես ID կամ կարող եք անունների շարք սահմանել ID-ների համար, որոնք գեներացվում են Վաճառքի կարգավորումներ բաժնում։

Հաճախորդների ցանկ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Վաճառքի խողովակաշար կամ Գլխավոր էջ > Վաճառքներ > Հաճախորդներ։

Ստեղծել Հաճախորդ

Հաճախորդ ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել հաճախորդների ցանկ և սեղմել + Ավելացնել հաճախորդ կոճակը։
  2. Մուտքագրել հաճախորդի ամբողջական անունը։
  3. Ընտրել Ֆիզիկական անձ կամ Կազմակերպություն Հաճախորդի տեսակը դաշտում։
  4. Ընտրել Հաճախորդների խումբ։ Ֆիզիկական անձ, առևտրային և հանրային հատված խմբերը լռելյայն ստեղծված խմբեր են։ Դուք կարող եք ստեղծել հավելյալ խմբեր։
  5. Ընտրել Տարածաշրջան։
  6. Եթե հաճախորդը ստեղծվում է լիդից, դուք կարող եք Լիդ դաշտից ընտրել համապատասխան լիդ։
  7. Սեղմել Պահպանել կոճակը։

Վաճառքի պատվերները և վաճառքի հաշիվ-ապրանքագրերը հաճախորդի համար արգելելու համար անհրաժեշտ է սեղմել Անջատված է կոճակը։

Հուշում։ Եթե հաճախորդը ներկայացնում է ձեր ընկերություններից մեկը, ապա անհրաժեշտ է նշել Ներքին հաճախորդ է վանդակը։

Հաճախորդի տվյալները վերբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Տվյալների ներմուծման գործիք։

Գործառույթներ

Հաճախորդի համար գործարքների ընդհանուր հոսքը հետևյալն է`

Նշում։ Հաճախորդները առանձնացված են Կոնտակտներից և Հասցեներից։ Հաճախորդը կարող է ունենալ բազմաթիվ կոնտակտներ և հասցեներ։

Բազմաթիվ կոնտակտներ և հասցեներ

Կոնտակտներն ու հասցեները պահվում են առանձին, որպեսզի հաճախորդին կարողանաք կցել բազմաթիվ կոնտակտներ կամ հասցեներ:

Թույլատրել Վաճառքի ապրանքագրի ստեղծումը առանց Վաճառքի պատվերի և Առաքման նշման

Եթե Վաճառքի կարգավորումներ բաժնում Պահանջվում է առաքման նշում կամ Պահանջվում է վաճառքի պատվեր տարբերակը նշված է որպես Այո, այն կարող է չեղարկվել համապատասխան հաճախորդի համար, եթե նշել Թույլատրել Վաճառքի ապրանքագրի ստեղծումը առանց Վաճառքի պատվերի կամ Թույլատրել Վաճառքի փաստաթղթի ապրանքագրի ստեղծումը առանց Առաքման նշման վանդակները Հաճախորդ > Կարգավորումներ բաժնում։

Սահմանել Հարկային պահումների կատեգորիա

Դուք կարող եք սահմանել Հարկային պահումների կատեգորիան TCS-ը կարգավորելու համար համապատասխան հաճախորդների համար։ Ավելին՝ Հարկային պահումների կատեգորիա։

Կանխադրված արժույթ և գնացուցակ

UC ERP ում դուք կարող եք հաճախորդի համար սահմանել կանխադրված արժույթ, որը կիրառվում է վաճառքի պատվերներում և վաճառքի ապրանքագրերում:

Կանխադրված արժույթ սահմանելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան արժույթ Հաշվարկային արժույթ բաժնում։ Ընտրված արժույթը կիրառվում է հաճախորդի համար վաճառքի պատվերներում և վաճառքի հաշիվներում։

Հիմնական գնացուցակ սահմանելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան արժույթը Հիմնական գնացուցակ բաժնում։ Ընտրված արժույթը կիրառվում է հաճախորդի համար վաճառքի պատվերներում և վաճառքի հաշիվներում։

Ինտեգրում հաշիվների հետ

Ի տարբերություն շատ հաշվապահական ծրագրերի, կարիք չկա յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծել առանձին հաշվապահական մատյան: UC ERP - ում լռելյայն կերպով ստեղծվում է Պարտապաններ միասնական մատյան:

Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք, որպեսզի հաճախորդն ունենա առանձին մատյան, անհրաժեշտ է Հաշվային պլանի Դեբիտորական հաշիվներ բաժնում ստեղծել մատյան և ավելացնել հաճախորդի Հաշվապահություն բաժնում։

Հուշում։ Դուք կարող եք կիրառել միևնույն հաճախորդի գրառումները բազմաթիվ ընկերություններում։ Քանի որ հաշվապահական մատյանը հատուկ է ընկերությանը, անհրաժեշտ է ընտրել ընկերությունը և համապատասխան մատյանը Հաշվապահություն բաժնում, եթե ցանկանում եք հաճախորդի համար ունենալ առանձին հաշվապահական մատյան։

Պարտքի սահմանաչափ և վճարման պայմաններ

Պարտքի սահմանաչափ սահմանելու համար անհրաժեշտ է մուտքագրել համապատասխան գումարը Պարտքի սահմանաչափ դաշտում։

Դուք կարող եք ընտրել լռելյայն Վճարման պայմանները Հիմնական վճարման պայմանների ձևանմուշ դաշտում վաճառքի պատվերներում և վաճառքի ապրանքագրերում կիրառելու համար։

Վաճառքի թիմ և վաճառքի գործընկեր

Եթե հաճախորդի վաճառքները ղեկավարում են մեկից ավելի վաճառքի մասնագետ, դուք կարող եք ավելացնել վաճառքի մասնագետ Վաճառքի թիմ բաժնում։ Եթե ներգրավված են մի քանի վաճառքի մասնագետ, դուք կարող եք բաժանել վերջիններիս մասնաբաժինները։ Համոզվեք, որ բոլոր վաճառքի մասնագետների մասնաբաժինների գումարը հավասար է 100%-ի:

Վաճառքի գործընկերը երրորդ կողմի դիստրիբյուտոր/դիլեր/կոմիսիոն գործակալ/աֆիլիեյթ/ վերավաճառող է, որը վաճառում է ընկերությունների արտադրանքը միջնորդավճարով: Եթե դուք վաճառում եք ձեր ապրանքը/ծառայությունները հաճախորդին վաճառքի գործընկերոջ միջոցով, անհրաժեշտ է սահմանել այն Վաճառքի գործընկեր դաշտում և նշել Միջնորդավճարի տոկոսադրույքը վերջինիս հաշվարկման համար։

Հավատարմության ծրագիր

Հաճախորդին հավատարմության ծրագիր առաջարկելու համար անհրաժեշտ է նշել վերջինիս անունը Հավատարմության ծրագիր դաշտում։

Դիտել Հաշվապահական մատյանը և Դեբիտորական հաշիվները

Հաճախորդի հետ հաշվապահական գործարքները դիտելու համար անհրաժեշտ է սեղմել Հաշվապահական մատյան կոճակը։

Չվճարված հաշիվ-ապրանքագրերը դիտելու համար անհրաժեշտ է սեղմել Դեբիտորական հաշիվներ կոճակը։

Սահմանել հաճախորդի ID, կանխադրված հաճախորդների խումբ, տարածաշրջան և գնացուցակ

Վաճառքի կարգավորումներ բաժնում դուք կարող եք սահմանել, թե ինչպես եզակի ID գեներացնել յուրաքանչյուր հաճախորդի համար։

  • Անվանման շարք
    Ըստ անվանման շարքի յուրաքանչյուր հաճախորդի համար եզակի ID գեներացնելու համար, անհրաժեշտ է ընտրել Անվանման շարք տարբերակը Հաճախորդի անուններ դաշտում։
  • Հաճախորդի անվանում
    Հաճախորդի անվանումը որպես ID կիրառելու համար անհրաժեշտ է ընտրել Հաճախորդի անվանում տարբերակը Հաճախորդի անուններ դաշտում։ Եթե դուք ստեղծում եք երկու նույնանուն հաճախորդ, ապա երկրորդ հաճախորդի անվանը կկցվի 1:

Կանխադրված հաճախորդի խումբ, տարածաշրջան և գնացուցակ սահմանելու համար անհրաժեշտ է մուտք գործել Վաճառքի կարգավորումներ բաժին։

Հաճախորդի փաստաթղթի տեսակը սահմանելու համար անհրաժեշտ է մուտք գործել Անհատականացնել ձևը բաժին։

Առնչվող նյութեր