Լիդի և հաճախորդի, մատակարարի, բաժնետիրոջ, վաճառքի գործընկերոջ կամ պահեստի հասցեները կարող եք գրանցել UC ERP համակարգում։
Դուք կարող եք ավելացնել հասցե, որպես առանձին միավոր՝ առանց կցելու վերոնշյալներից որևէ մեկին։ Հասցե մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Հասցե։
Ստեղծել հասցե
Հասցե ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել հասցների ցանկ և սեղմել + Ավելացնել հասցե կոճակը։
- Ընտրել հասցեի տեսակը։
- Մուտքագրել էլ․հասցե, հեռախոսահամար և ֆաքսի տվյալներ։
- Մուտքագրել հղման փաստաթղթի տեսակը և հղման անունը հասցեն հաճախորդին կամ մատակարարին կցելու համար։
- Սեղմել Պահպանել կոճակը։
Հուշում։ Հասցե հնարավոր է ստեղծել նաև Հաճախորդ կամ Մատակարար բաժիններից:
Դուք կարող եք էլեկտրոնային աղյուսակից բազմաթիվ հասցեներ ներմուծել Տվյալների ներմուծման գործիքի միջոցով։
Գործառույթներ
Կցել հասցե մի քանի միավորների
Դուք միաժամանակ կարող եք կցել համապատասխան հասցեն մի քանի հաճախորդների կամ մատակարարների։
Հասցեի վերնագիր
Եթե հասցեն կցված չէ միավորի, անհրաժեշտ է վերնագիր մուտքագրել վերջինիս համար։
Եթե հասցեն կցված է հաճախորդի կամ մատակարարի, ապա վերնագիրը ավտոմատ կերպով գեներացվում է Հասցեի տեսակ ձևաչափով։
Նախընտրելի բիլինգի հասցե և նախընտրելի առաքման հասցե
Եթե նշել Նախընտրելի առաքման հասցե վանդակը, ապա հասցեն ավտոմատ կերպով կավելանա Վաճառքի պատվեր բաժնի Առաքման հասցե դաշտում, Վաճառքի ապրանքագիր և Առաքման նշում գործարքներում։
Եթե նշել Նախընտրելի բիլինգի հասցե վանդակը, հասցեն ավտոմատ կերպով կավելանա Վաճառքի պատվեր բաժնի Բիլինգի հասցե դաշտում, Վաճառքի ապրանքագիր և Առաքման նշում գործարքներում։
Առնչվող նյութեր
- Հաճախորդ
- Մատակարար
- Վաճառքի գործընկեր