Ի՞նչ է UC ERP համակարգը, և ինչպե՞ս կարող եք այն կիրառել ձեր բիզնեսում
Այսօր փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) նույնպես բախվում են այն խնդիրներին, որոնք առկա են նաև մեծ ձեռնարկություններում: Դրանցից է ռեսուրսների պլանավորումն ու կառավարումը։ ՓՄՁ-ները բախվում են նմանատիպ բարդությունների, սակայն չունեն բավարար ռեսուրսներ այդ խնդիրների լուծման համար:
ՓՄՁ-ների ամենօրյա գործառույթներն են՝
- Վարել հաշիվներ վաճառքներին ու գնումներին հետևելու համար
- Վճարել հարկեր
- Վճարել աշխատավարձեր
- Կառավարել առաքումները խոստացված ժամանակացույցի շրջանակներում
- Մատակարարել որակյալ ապրանքներ ու ծառայություններ
- Կապ պահպանել հաճախորդների հետ, պատասխանել նրանց հարցերին
Մեծ ձեռնարկությունները միլիոնավոր դոլարներ են ներդնում բարդ և դժվար համակարգերում, ինչպիսիք են օրինակ՝ SAP, ORACLE, MICROSOFT DYNAMICS և այլն:
Նման համակարգերը կարող են բավարարել մեծ կազմակերպությունների պահանջները՝ համախմբելու իրենց համընդհանուր գործառույթները մեկ հարթակում:
Այն օգնում է համախմբել հիմնարար գործընթացներին առնչվող տվյալները/տեղեկագրերը ինչպիսիք են հաշվապահական հաշվառումը, հարկերի կառավարումը, աշխատավարձերը, հաշվետվությունները, մատակարարման շղթան և այլն:
Նման համակարգերը բազմաթիվ ՓՄՁ-ների համար եղել են ոչ հասանելի և պահանջել են առնվազն $100,000 (մեկ հարյուր հազար դոլար) և ավելի ներդրում: Նույնիսկ ամպային լուծումներ առաջարկող մատակարարների կողմից (Software as a Service, SAAS) դեռևս չկա հեշտ և ինքնուրույն (DIY, Do It Yourself) ներդնելու տարբերակ, որը մարդիկ վստահաբար կարող են կիրառել:
Այսօր ՓՄՁ-ները հաճախ օգտագործում են տարբեր հավելվածներ և գործիքներ, ինչպիսիք են աղյուսակներ, հաշվապահական ծրագրեր, վեբի վրա հիմնված CRM-ներ, իրենց ամենօրյա գործառույթները վարելու համար:
Արդյունքում, նրանք մուտք են գործում տարբեր համակարգեր հասկանալու համար հաճախորդների հիմնական տվյալները, վաճառքը, դրամային հոսքերը, շահութաբերությունը և այլն:
Այս տարբերակով ամբողջ տեղեկությունը և հիմնական տվյալները գտնվում են տարբեր աղբյուրներում, ինչն էլ դժվարեցնում է համադրել այն՝ ստանալու հստակ պատկերացումներ կամ նախազգուշացումներ:
Սա հանգեցնում է նրան, որ ՓՄՁ-ները իրենց առօրյա գործառույթներում դառնում են արձագանքող, ոչ թե կանխարգելող։ Նման աշխատելաոճի պայմաններում տեղի են ունենում աճի սահմանափակումներ:
UC ERP - ն լուծում է առաջարկում այն հիմնարար խնդիրների համար, որոնց բախվում են ՓՄՁ-ները իրենց ռեսուրսները կառավարելիս`
- Արժեքի մատչելիություն
Այն մատչելի ծրագրային ապահովում է, ազատ հասանելի ներբեռնելու և տեղադրելու համար: - Ամբողջականություն
Բոլոր անհրաժեշտ մոդուլները հասանելի են: - Անհատականացում
Հեշտությամբ ավելացվում են դաշտեր կամ նոր գործառույթներ: - Արդյունավետություն
Համակարգչային պահանջները համեմատաբար ցածր են (ավելի մատչելի հոսթինգ և կառավարում): - Միասնական համակարգ
Մեկ համակարգ և տվյալների բազա, որը թույլ է տալիս մի քանի օգտատերերի միաժամանակ արձանագրել գործարքներ կամ հավաքագրել տվյալներ:
Ի՞նչ է UC ERP համակարգը
UC ERP համակարգը բիզնեսի ամբողջական կառավարման լուծում է, որն օգնում է ՓՄՁ-ներին արձանագրել բիզնեսին առնչվող բոլոր գործարքները մեկ համակարգում: UC ERP-ի հետ ՓՄՁ-ները կարող են կայացնել տեղեկացված, փաստարկված և ճիշտ ժամանակին որոշումներ՝ մրցակցությունում պահպանելով առաջատարի դիրքերը:
Այն ծառայում է որպես բիզնեսի հենասյուն՝ ապահովելով կայունություն, թափանցիկություն և վերահսկողություն ձեր անընդհատ զարգացող ձեռնարկությունում:
UC ERP համակարգը ձեզ կօգնի`
- Հետևել կազմակերպության ֆինանսական ցուցանիշներին
- Հետևել բոլոր ապրանքագրերին և վճարումներին
- Իմանալ առկա ապրանքներիի քանակը պահեստում
- Հետևել ձեր կատարողականի հիմնական ցուցանիշներին (KPI)
- Բացահայտել հաճախորդների պահանջները և հարցումները
- Կառավարել աշխատակիցների աշխատավարձերը
- Հանձնարարել առաջադրանքներ և հետևել դրանց կատարմանը
- Պահպանել բոլոր հաճախորդների, մատակարարների և գործընկերների տվյալների բազա։
- Հետևել ձեր բյուջեին և ծախսերին
- Սահմանել արդյունավետ վաճառքի գին՝ հիմնված հումքի, սարքավորումների և աշխատուժի արժեքի հիման վրա
- Ստանալ հիշեցումներ սպասարկման ժամանակացույցների վերաբերյալ
Արդյո՞ք UC ERP համակարգը միայն ՓՄՁ-ների համար է
UC ERP-ն հզոր և բազմաֆունկցիոնալ ERP համակարգ է, որը հարմար է ինչպես ՓՄՁ-ների, այնպես էլ մեծ ձեռնարկությունների համար և կարող է մրցակցել ERP շուկայի առաջատարների հետ։
Այն բավականաչափ ճկուն, անվտանգ, մասշտաբային լուծումներով, արագ կատարողականությամբ, բարձր արտադրողականություն ունեցող, ծախսարդյունավետ համակարգ է։ UC ERP-ն նաև առաջարկում է մի շարք հնարավորություններ, որոնք կարող են օգնել մեծ ձեռնարկություններին բարելավել իրենց գործառույթներն ու հասնել իրենց նպատակներին։
UC ERP-ին առաջարկում է մեծ ձեռնարկություններին հետևյալ հնարավորությունները`
- Ֆինանսական ցուցանիշների բարելավում
UC ERP-ն տրամադրում է իրական ժամանակի ֆինանսական տվյալներ, որոնք կարող են օգտագործվել բյուջետավորման, կանխատեսման և ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ - Գործառույթների պարզեցում
UC ERP-ն կարող է ավտոմատացնել առաջադրանքներն ու գործընթացները՝ աշխատակիցներին հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ ռազմավարական աշխատանքների վրա։ - Մատակարարման շղթայի ավտոմատացում
UC ERP-ն կարող է բարելավել արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը՝ ավտոմատացնելով ապրանքների և նյութերի տեղեկատվության հոսքը։ - Լավագույն որոշումների կայացում
UC ERP-ն տրամադրում է իրական ժամանակի տվյալներ և պատկերացումներ, որոնք կարող են օգտագործվել միտումներ հայտնաբերելու, կանխատեսումներ անելու և գործառույթներ օպտիմալացնելու համար։
Եթե դուք մեծ ձեռնարկություն եք և փնտրում եք ERP համակարգ, որը կարող է օգնել ձեզ բարելավել ձեր գործառույթները և հասնել ձեր նպատակներին, ապա UC ERP-ն լավագույն տարբերակն է:
UC ERP-ի հիմնական գործառույթները, որոնք մեծ ձեռնարկությունների համար դարձնում են այն լավ լուծում`
- Մասշտաբայնություն
UC ERP-ն ամպային լուծումների հիմքով ERP համակարգ է, ինչը նշանակում է, որ այն կարող է ընդարձակվել՝ համապատասխանելու նույնիսկ ամենամեծ ձեռնարկությունների պահանջներին։ Այն կարող է հեշտությամբ կառավարվել մեծ թվով օգտատերերի կողմից և տեղակայվել բազմաթիվ սարքավորումներում: - Ճկունություն
UC ERP-ն բավականաչափ ճկուն ERP համակարգ է, որը կարելի է հարմարեցվել ցանկացած բիզնեսի հատուկ պահանջներին։ Այն ունի լայն շրջանակի մոդուլներ, որոնք կարող են օգտագործվել բիզնեսի տարբեր ասպեկտները կառավարելու համար, ինչպիսիք են հաշվապահությունը, արտադրությունը, վաճառքները և մարդկային ռեսուրսների կառավարումը։ - Անվտանգություն
UC ERP-ն անվտանգ ERP համակարգ է, որը կիրառում է գործունեության ոլորտի ստանդարտների անվտանգության հնարավորությունները տվյալների պաշտպանությունն ապահովելու համար։ Այն ունի հզոր նույնականացման համակարգ, որը կանխում է ոչ լեգիտիմ հասանելիությունը տվյալներին։ - Կատարողականություն
UC ERP-ն բարձր կատարողականությամբ ERP համակարգ է, որը կարող է մշակել մեծ ծավալի տվյալներ և գործարքներ: Այն նախագծված է լինել արդյունավետ և հուսալի, նույնիսկ ծանրաբեռնված պայմաններում: - Աջակցություն
UC ERP-ի մասնագետները առաջարկում են անհատականացված սպասարկում յուրաքանչյուր գործընկերոջ՝ առաջարկելով լուծումների անհրաժեշտ փաթեթ: