Home / CRM

Սպասարկման ժամանակացույց

Unknown Author

Last updated on Nov 29, 2024

Սպասարկման ժամանակացույցը ցուցադրում է սպասվող բոլոր տեխնիկական այցերը։

Յուրաքանչյուր սարք կանոնավոր սպասարկման կարիք ունի, հատկապես այն սարքերը, որոնք բազմաթիվ շարժական մասեր են պարունակում։ Եթե դուք զբաղվում եք վերջիններիս տեխնիկական սպասարկմամբ կամ վերջիններից ունեք ձեր սեփական տարածքում, ապա այս բաժինը օգտակար կլինի տեխնիկական սպասարկման օրացուցային իրադարձությունների պլանավորման համար։

Սպասարկման ժամանակացույց մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Աջակցություն > Տեխնիկական սպասարկում > Սպասարկման ժամանակացույց կամ Գլխավոր էջ > CRM > Տեխնիկական սպասարկում > Սպասարկման ժամանակացույց:

Նախապայմաններ

Ստեղծել սպասարկման ժամանակացույց

Սպասարկման ժամանակացույց ստեղծելու համար անհրաժեշտ է`

  1. Մուտք գործել Սպասարկման ժամանակացույցի ցանկ և սեղմել + Ավելացնել սպասարկման ժամանակացույց կոճակը։
  2. Ընտրել հաճախորդ և նյութական արժեքը, որի համար համար պետք է իրականացնել սպասարկում:
  3. Նշել մեկնարկի և ավարտի ամսաթվերը։
  4. Ընտրել այցերի պարբերականությունը (Շաբաթական, Ամսական, Եռամսյակային, Կիսամյակային, Յուրաքանչյուր տարի, Պատահական)։ Սպասարկման ժամանակացույցը գեներացվում է ըստ ընտրված պարբերականության։ Եթե ընտրել Պատահական տարբերակը, ապա պատակահան ամսաթվեր կգեներացվեն։
  5. Այցերի քանակն ըստ ընտրված պարբերականության։ Օրինակ՝ ընտրել Շաբաթական տարբերակը և սահմանել ամբողջ ամիսը մեկնարկի և ավարտի ամսաթվերի միջակայքում, 4 այցը լավագույն տարբերակ է։
  6. Ընտրել վաճառքի մասնագետ, ով իրականացնելու է այցը։
  7. Սեղմել Պահպանել կոճակը, այնուհետ սեղմել Ստեղծել ժամանակացույց կոճակը։
  8. Սեղմել Հասատատել կոճակը։

Ստեղծել ժամանակցույց կոճակը յուրաքանչյուր սպասարկման համար գեներացնում է առանձին տող։ Սպասարկման ժամանակացույցի յուրաքանչյուր նյութական արժեք կցված է համապատասխան վաճառքի մասնագետին։ Երբ փաստաթուղթը հաստատվում է օրացուցային իրադարձություն է ստեղծվում վաճառքի մասնագետ օգտատերի համար յուրաքանչյուր սպասարկման համար։