Էլ․ փոստի խումբը բաժանորդների էլ․ հասցեների ID-ների ցանկն է, որոնց ուղարկվում են տեղեկագրեր։
Դուք կարող եք կառավարել բաժանորդներին՝ խմբավորելով վերջիններիս տարբեր խմբերում։ Դուք կարող եք ներկայիս կամ պոտենցիալ հաճախորդներին խմբավորել ըստ իրենց գտնվելու վայրի կամ նախընտրած ապրանքների, ինչպես նաև խմբավորել բոլոր աշխատակիցների էլ․հասցեների ID - ները տեղեկատվությունը վերջիններիս հետ կիսելու համար։
Էլ․փոստի խումբ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Արշավ > Էլ․ փոստի խումբ։
Ստեղծել էլ․ փոստի խումբ
Էլ․փոստի խումբ ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել էլ․ փոստի խմբի ցանկ և սեղմել + Ավելացնել էլ․ փոստի խումբ կոճակը։
- Մուտքագրել խմբի անվանումը։
- Սեղմել Պահպանել կոճակը։
- Սեղմել Գործողություն > Ավելացնել բաժանորդներ։
- Մուտքագրել էլ․ փոստի հասցեները։
- Սեղմել Ավելացնել կոճակը։
Գործառույթներ
Գործարքներից ներմուծել էլ․փոստի ID-ները
Գործող գործարքներից էլ․փոստի ID-ները ներմուծելու համար անհրաժեշտ է՝
- Սեղմել Գործողություն > Ներմուծել բաժանորդներ և ընտրել համապատասխան տարբերակը։
- Սեղմել Ներմուծել կոճակը։
Էլ․ փոստի ձևանմուշներ
Դուք կարող եք էլ․փոստի խմբի համար նշել հաստատման և ողջույնի էլ․ նամակի ձևանմուշ։ Հաստատման նամակն ուղարկվում է, որպեսզի հաստատի օգտատիրոջ բաժանորդագրությունը ձեր տեղեկագրին։ Ողջույնի նամակն ուղարկվում է, երբ օգտատերը հաստատում է իր բաժանորդագրությունը տեղեկագրին։
Հաստատման էլ․ նամակի ձևանմուշ
Ձևանմուշը կիրառվում է, բաժանորդագրության հաստատման կանխադրված ձևանմուշի փոխարեն։ Այս ձևանմուշի միջոցով գեներացված հաստատման էլ․նամակն ուղարկվում է, երբ օգտատերը բաժանորդագրվում է էլ․ փոստի խմբում նշված կայքում։
Ողջույնի էլ․ նամակի ձևանմուշ
Երբ բաժանորդն ավելացվում է էլ․ փոստի խմբում հաստատումից հետո, այստեղ ընտրված էլ․ փոստի ձևանմուշը ուղարկվում է վերջինիս։
Առնչվող նյութեր
- Հաճախորդ
- Մատակարար
- Վաճառքի գործընկեր