Հանդիպումների ամրագրման կարգավորումներ բաժնում դուք կարող եք սահմանել հանդիպումներին առնչվող բոլոր կարգավորումները։
Ակտիվացնել հանդիպումների ժամանակացույցը
Նշել Ակտիվացնել հանդիպումների ժամանակացույցը վանդակը հանդիպումների պլանավորումը ակտիվացնելու համար։ Ավելին՝ Հանդիպում։
Գործակալի տվյալներ
Այս բաժնում անհրաժեշտ է մուտքագրել գործակալին առնչվող տեղեկատվություն, օրինակ՝ աշխատանքային ժամեր, ոչ աշխատանքյաին օրեր և այլն։
Սլոթերի հասանելիություն
Այս բաժնում անհրաժեշտ է սահմանել այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործակալները հասանելի են և կարող են մասնակցել հանդիպմանը։ Հասանելիությունը սահմանվում է շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար, որոնց համար դուք կարող եք սահմանել բազմաթիվ սլոթեր։
Օրինակ՝ ձեր գործակալի աշխատանքային օրերն են երկուշաբթի - ուրբաթ 09:00 -17:00, իսկ ընդմիջման ժամն է 13:30։ Այս դեպքում անհրաժեշտ է ստեղծել երկու սլոթ՝ 09:00 - 13:30 և 14:00 - 17:00:
Գործակալներ
Գործակալներ դաշտում ցուցադրված է այն գործակալների ցանկը, որոնք ավտոմատ կերպով կնշանակվեն հանդիպումներին։ Յուրաքանչյուր սլոթում առկա հանդիպումների քանակը պայմանավորված է ցանկում առկա աշխատակիցների քանակից։
Ոչ աշխատանքային օրերի ցանկ
Նշել ոչ աշխատանաքային օրերի ցանկը հանդիպումներին կիրառելու համար։ Եթե ընտրված ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, տվյալ օրը ակտիվ չէ օրացույցում։
Հանդիպման մանրամասներ
Այս բաժինը ներառում է հանդիպումներին առնչվող մանրամասներ։
Հանդիպման տևողությունը (րոպեներով)
Այս դաշտը կիրառվում է վեբ պորտալի համար հանդիպման ժամանակային ինտերվալները հաշվելու համար։ Փոփոխված տևողությունը չի անդրադառնում նախկինում ստեղծված հանդիպումների վրա։
Տեղեկացնել էլ․փոստով
Նշել Տեղեկացնել էլ․փոստով վանդակը հանդիպման մասնակիցներին (աշխատակցին և հաճախորդին) հանդիպման օրը էլ․հաղորդագրություններ ուղարկելու համար։ Վանդակում կատարված փոփոխությունները չեն անդրադառնում այն հանդիպումներին, որոնք ստեղծվել են մինչև փոփոխությունները։
Հանդիպման օրերի քանակը կարելի է նախապես ամրագրել
Այս դաշտը ցույց է տալիս այն օրերի քանակը, որոնք կարելի է նախապես ամրագրել հանդիպման համար։ Եթե նշված ոչ աշխատանքային օրերի ցանկը ավարտվում է այս դաշտում նշված օրերի քանակի ամսաթվից առաջ, ապա հանդիպումների պլանավորումը կդադարեցվի ոչ աշխատանքային օրերի ցանկի ավարտին։
Հաջողության կարգավորումներ
Հաջողության վերահղման URL-ը
Սա այն URL -ն է, որտեղ օգտատերը կուղղորդվի հանդիպում ստեղծելիս։