Երաշխիքային պահանջն այն իրավիճակն է, երբ հաճախորդը պահանջում է անվճար վերանորոգում ձեր կողմից տրամադրված ապրանքի երաշխիքային ժամանակահատվածում։
Եթե դուք վաճառում եք ապրանքներ, որոնք ունեն երաշխիք կամ եթե վաճառել և երկարացրել եք ծառայության պայմանագիրը, ինչպիսին է Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագիրը, ձեր հաճախորդը կարող է կապ հաստատել ձեզ հետ ապրանքի հետ խնդիր ունենալու դեպքում և տրամադրել համապատասխան ապրանքի սերիական համարը։
Երաշխիքային պահանջ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Աջակցություն > Երաշխիք > Երաշխիքային պահանջ կամ Գլխավոր էջ > CRM > Տեխնիկական սպասարկում > Երաշխիքային պահանջ։
Նախադրյալներ
Սերիական համար
Նյութական արժեք
Ստեղծել երաշխիքային պահանջ
Երաշխիքային պահանջ ստեղծելու համար անհրաժեշտ է`
- Մուտք գործել երաշխիքային պահանջների ցանկ և սեղմել + Ավելացնել երաշխիքային պահանջ կոճակը։
- Ընտրել հաճախորդ։
- Ընտրել ապրանքի սերիական համարը, որի համար անհրաժեշտ է երաշխիքային պահանջ գրանցել։ Այնուհետև համակարգը ավտոմատ կերպով կվերցնի սերիական համարի մանրամասները և կցուցադրի արդյոք տվյալ ապրանքն ունի երաշխիք կամ տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագիր։
- Մուտքագրել խնդրի նկարագրությունը։ Դուք կարող եք վերբեռնել նկար և ստեղծել աղյուսակ։
- Սեղմել Պահպանել կոճակը։
Լրացուցիչ տեղեկություններ
Երաշխիքային պահանջ ստեղծելիս անհրաժեշտ է ընտրել հետևյալ տարբերակները`
- Կարգավիճակ
Երաշխիքային պահանջ ստեղծելիս կարգավիճակը լռելյայն Բաց է։ Դուք կարող եք փոխել կարգավիճակը ըստ անհրաժեշտության։ Հասանելի են հետևյալ կարգավիճակները․- Աշխատանքն ընթացքի մեջ է
Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ - Փակված
Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են և երաշխիքային պահանջը փակ է։ - Չեղարկված
Երաշխիքային պահանջն անվավեր է և վերջինս փակված է։
- Աշխատանքն ընթացքի մեջ է
Գործառույթներ
Նյութի և երաշխիքի մանրամասներ
Երբ սերիական համարն ընտրվում է, ապրանքին առնչվող հետևյալ մանրամասներն են ցուցադրվում՝ Նյութական արժեքի կոդը, Նյութական արժեքի անվանումը, Նկարագրություն։
Երաշխիքային/Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագրի մանրամասները ցուցադրվում են ըստ ընտրված սերիական համարի։
Երաշխիքային/Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագրի կարգավիճակ
Հետևյալ տարբերկաներն են հասանելի․ Երաշխիքի ներքո, Երաշխիքից դուրս, Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագրի ներքո, Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագրից դուրս։ Դուք կարող եք փոխել նյութական արժեքի կարգավիճակը Երաշխիքից դուրս կամ Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագրից դուրս, եթե նյութական արժեքը կեղծվել է կամ երաշխիքն անվավեր է՝ ըստ ձեր ծառայության պայմանների։
- Երաշխիքային ժամկետի ավարտը
- Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագրի ավարտը
Լուծում
- Լուծման ամսաթիվը
Երբ երաշխիքը կամ տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագիրը Փակված է, ընթացիկ ամսաթիվն ու ժամն ավտոմատ կերպով ցուցադրվում են Լուծման ամսաթիվը դաշտում։ Դաշտը խմբագրելի է։ - Լուծված է
Մուտքագրել այն օգտատիրոջ էլ․հասցեի ID -ն, ով լուծել է երաշխիքային պահանջը։ էլ հասցեի ID - ն կցված է համակարգում ստեղծված օգտատիրոջը։ - Լուծման մանրամասները
Մուտքագրել երաշխիքի կամ Տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագրի մանրամասները։ Դուք կարող եք նաև վերբեռնել նկար կամ էլ ստեղծել աղյուսակ։
Հաճախորդի տվյալներ
Հաճախորդին առնչվող հետևյալ տվյալներն են ցուցադրվում՝ Հաճախորդի անունը, Կոնտակտային անձ, Տարածաշրջան, Հաճախորդների խումբ, Հաճախորդի հասցե (այս դաշտում կարող եք մուտքագրել ծառայության հասցեն, եթե այն տարբերվում է հաճախորդի հասցեից):
Լրացուցիչ տեղեկություններ
Այս բաժնում առկա դաշտերն են՝
- Ընկերություն
Երբ ստեղծվում է երաշխիք կամ տարեկան երաշխիքային սպասարկման պայմանագիր, համակարգն ավտոմատ կերպով ընտրում է ընկերությունը։ - Բարձրացված
Մուտքագրել այն անձի անունը, ով ներկայացրել է երաշխիքը կամ երաշխիքային տարեկան սպասարկման պայմանագիրը, եթե հաճախորդը կազմակերպություն է։ - Ընկերությունից
Մուտքագրել այն ընկերության անվանումը, ում կողմից ստեղծվել է երաշխիքը կամ երաշխիքային տարեկան սպասարկման պայմանագիրը։
Եթե խնդրի լուծման համար պահանջվում է հաճախորդի այցելություն, ապա դուք կարող եք ստեղծել տեխնիկական սպասարկման այցելության նոր գրառում: