Հաճախորդից կարող է գումար գանձվել ըստ աշխատակցի՝ հաճախորդի համար աշխատած ընդհանուր ժամերի քանակի։ Դուք կարող եք հետևել աշխատած ժամաքանակը Ժամանակացույց բաժնում։
Յուրաքանչյուր ժամանակացույցից կարելի է վաճառքի հաշիվ-ապրանքագիր գեներացնել՝ հաստատված աշխատակցի կողմից։ Վերջինս կարող եք կիրառել հաճախորդին հաշիվ ներկայացնելիս։
Ստեղծել վաճառքի ապրանքագիր Ժամանակացույցից
Ժամանակացույցում վաճառքի հաշիվ-ապրանքագիր ստեղծելու համար անհրաժեշտ է․
- Սեղմել Ստեղծել վաճառքի ապրանքագիր կոճակը։
2. Մուտքագրել նյութական արժեքի կոդը, այն հաճախորդի անունը, ում պետք է ներկայացվի հաշիվն ըստ ժամանակացույցի։ Նյութական արժեքը կարող է լինել ապրանք կամ ծառայություն։
3. Սեղմել Ստեղծել վաճառքի ապրանքագիր կոճակը։
4. Ժամանակացույցի բոլոր տվյալները ավտոմատ կերպով գեներացվում են Վաճառքի հաշիվ-ապրանքագրում։
5. Հրապարակման ամսաթիվը ընթացիկ ամսաթիվն է և ժամը։ Դուք կարող եք վերջիններս փոփոխել՝ նշելով Հրապարակման ամսաթիվը և ժամը վանդակը։
6. Նշել Մանրածախ վաճառք (POS) կամ Վերադարձ գնորդից վանդակները։
7. Սեղմել Պահպանել և Հաստատել կոճակները։
Մանրամասները ավտոմատ կերպով Վաճառքի հաշիվ-ապրանքագիր բաժնից ներմուծելու համար անհրաժեշտ է սեղմել Ներմուծել նյութական արժեքները փաստաթղթից կոճակը և ընտրել համապատասխան տարբերակը (Վաճառքի պատվեր, Առաքման նշում կամ Գնառաջարկ)։ Հաճախորդ, Հասցե և Կոնտակտային համար, Արժույթ և գնացուցակ, Նյութական արժեք դաշտերը ավտոմատ կերպով լրացվում են։
Գործառույթներ
Լրացուցիչ մանրամասներ Ժամանակացույցում Վաճառքի հաշիվ-ապրանքագիր ստեղծելիս․
- Հաշվապահական չափորոշիչներ
Հաշվապահական չափորոշիչները թույլատրում են պիտակել գործարքները համապատասխան տարածաշրջանին, մասնաճյուղին, նախագծին և այլն։ Սա օգնում է առանձին դիտել հաշվապահական հաշվետվությունները՝ ըստ ընտրված չափանիշների։ - Ժամանակացույցի ցանկ
Քանի որ նախագիծը ստեղծվում է Ժամանակացույցից, ապա Ժամանակացույցի մանրամասները ավտոմատ կերպով ներառվում են։ Անհրաժեշտ է սեղմել Ավելացնել տող կոճակը լրացուցիչ ժամանակացույցներ ավելացնելու համար։
Վաճառքի հաշիվ-ապրանքագիրը հաստատելուց հետո Ընդհանուր գանձվող ժամեր, Հաշվարկված ընդհանուր գումար և % գումարը գանձված է դաշտերը թարմացվում են Ժամանակացույցում։ Դուք կարող եք նաև ստեղծել Աշխատավարձի կտրոններ Ժամանակացույցում։