Ժամանակացույցը յուրաքանչյուր առաջադրանքի կատարման վրա աշխատակցի ծախսած ընդհանուր ժամերի գրառումն է:
Ժամանակացույցը կարող է կիրառվել աշխատակցի աշխատավարձը հաշվարկելու, վերջիններիս ունեցած ներդրումը համապատասխան նախագծի կամ առաջադրանքների իրականացման մեջ հետևելու համար։
UC ERP - ում ժամանակացույցը աղյուսակի ձևաչափով ներկայացնում է տվյալներ համապատասխան աշխատակցի մասին, որն իրականացնում է մի քանի նախագծեր կամ առաջադրանքներ։
Ժամանակացույց մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Նախագծեր > Ժամանակի հետևում > Ժամանակացույց։
Ստեղծել ժամանակացույց
Ժամանակացույց ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել ժամանակացույցերի ցանկ և սեղմել + Ավելացնել ժամանակացույց կոճակը։
- Մուտքագրել ընկերության անվանումը և աշխատակցի կոդը։
- Մուտքագրել հետևյալ տեղեկատվությունը՝
- Գործունեության տեսակը
Ավելացնել գործունեության տեսակը, որի համար ժամանակացույց է ստեղծվել։ - Ժամանակից
Մուտքագրել գործունեության իրականացման աշխատանքների մեկնարկի ամսաթիվն ու ժամը։ - Ժամեր
Մուտքագրել ժամերի քանակը, որոնց համար ստեղծվել է ժամանակացույց։ Մեկ ժամանակացույցը կարող է կիրառվել մի քանի օրերի աշխատանքային ժամերը վերահսկելու համար։ - Նախագիծ
- Մուտքագրել նախագծի անվանումը, եթե անհրաժեշտ է ժամանակացույցը պիտակել համապատասխան նախագծին։
- Համարժեք է
Նշել այս վանդակը, եթե ժամանակացույցը վճարման ենթակա է։
4. Սեղմել Ավելացնել տող կոճակը նմանատիպ ժամանակցույցներ ստեղծելու համար։
5. Սեղմել Պահպանել կոճակը։
Ժամանակացույցը պահպանելուց հետո ըստ տարբեր ժամանակացույցերում մուտքագրված տեղեկատվության ավտոմատ կերպով թարմացվում են մեկնարկի և ավարտի ամսաթվերը և ընդհանուր աշխատանքային ժամերը։
6. Սեղմել Հաստատել կոճակը։
Ստեղծել ժամանակացույց առաջադրանքից
Ժամանակացույց առաջադրանքից ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել այն առաջադրանքը, որի համար պատրաստվում եք ժամանակացույց ստեղծել։
- Սեղմել + պատկերակը Գործունեություն բաժնում։
- Լրացնել համապատասխան տեղեկատվությունը և սեղմել Պահպանել կոճակը։
Ժամանակաչափ
Ժամանակաչափը կիրառվում է համապատասխան գործունեության համար աշխատակցի կողմից սպառված ժամանակի ժամանակացույցում գրանցման համար։
Կիրառել ժամանակաչափը
Ժամանակաչափը կիրառելու համար անհրաժեշտ է՝
- Սեղմել Start Timer կոճակը։ Բացված պատուհանում լրացնել հետևյալ տեղեկատվությունը՝
- Գործունեության տեսակը
Ընտրել գործունեության տեսակը, որի համար ժամանակն է գրանցվում։ - Նախագիծ
Մուտքագրել նախագիծը, որի համար ժամանակացույց է ստեղծվում։ - Առաջադրանք
Մուտքագրել այն առաջադրանքը, որի համար ժամանակացույցում ժամանակն է գրանցվում։ - Ակնկալվող ժամեր
Մուտքագրել այն ժամաքանակը, որի ընթացքում ակնկալվում է առաջադրանքի իրականացման ավարտը։
2. Սեղմել Ավարտված կոճակը: Ժամանակացույցում ստեղծվում է նոր դաշտ, որտեղ գրանցվում է ժամանակը։
Նշում։ Եթե ժամանակը գերազանացում է Ակնկալվող ժամերին, ապա զգուշացման պատուհան է բացվում։
Լրացուցիչ տեղեկություններ
Ժամանակացույց ստեղծելիս անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ լրացուցիչ տեղեկությունները՝
- Ակնկալվող ժամեր
Մուտքագրել փորձնական ժամանակը, որն անհրաժեշտ է ժամանակացույցում առաջադրանքները կատարելու համար։ - Մինչև ժամանակը
Մուտքագրել աշխատանքի ավարտի ամսաթիվն ու ժամը։ - Ավարտված
Նշել Ավարտված վանդակը, եթե առաջադրանքն իրականացվել է ժամանակացույցը հաստատելիս։ - Առաջադրանք
Պիտակել համապատասխան առաջադրանքը ժամանակացույցին։ - Հաշվարկային ընդհանուր ժամեր
Ընդհանուր ժամերի քանակը, որոնց համար հաճախորդին պետք է վճարվի ըստ ժամանակացույցի։ - Հաշվարկի սակագին
Այն սակագինը, որով հաճախորդը պետք է գանձվի համապատասխան աշխատանքի համար։ - Արժեքի դրույքաչափը
Սա կատարված աշխատանքի իրական արժեքն է։ Այն գեներացվում է գործունեության արժեքից (մեկ աշխատողի համար) կամ գործունեության տեսակից։ Դուք կարող եք այն խմբագրել։ - Հաշվարկային գումար
Հաշվարկային գումարը ավտոմատ կերպով հաշվարկվում է՝ ըստ վճարվող ժամերի քանակի և հաշվարկի սակագնի։ - Ծախսերի գումարը
Ծախսերի գումարը ավտոմատ կերպով հաշվարկվում է՝ ըստ ժամերի քանակի և արժեքի դրույքաչափի։
Գործառույթներ
Բիլինգի մանրամասները
- Ընդհանուր գանձվող ժամեր
Ընդհանուր գանձվող ժամերն ավտոմատ կերպով գեներացվում են ըստ ժամանակացույցի։ - Ընդհանուր գանձվող գումարը
Ընդհանուր գանձվող գումարն ավտոմատ կերպով գեներացվում է ըստ ժամանակացույցի։ - Ընդհանուր գանձվող ժամեր
Երբ ժամանակացույցը հաստատվում է, անհրաժեշտ է սեղմել Հղումներ բաժնի + պատկերակը վաճառքի հաշիվ ապրանքագիր ստեղծելու համար։ Այստեղ գեներացվում է ընդհանուր ժամերի քանակը, որի համար հաճախորդը պետք է վճարվի։ Երբ հաստատվում է վաճառքի հաշիվ ապրանքագիրը, գեներացվում են ընդհանուր գանձվող ժամերը։
- Հաշվարկված ընդհանուր գումարը
Հաշվարկված ընդհանուր գումարն ավտոմատ կերպով գեներացվում է ըստ ժամանակացույցի։ - Ընդհանուր արժեքի գումարը
Ըստ ժամանակացույցի աշխատակցի կողմից նշված ընդհանուր արժեքի գումարը պիտակվում է այստեղ: - % գումարը գանձված է
Երբ ժամանակցույցը հաստատվում է և վաճառքի հաշիվ ապրանքագիր է ստեղծվում ժամանակացույցում, ընդհանուր գանձվող գումարի տոկոսը, որը կազմվել է հաշվարկված ընդհանուր գումարում հաշվարկվում և ցուցադրվում է այստեղ։
Երբ ժամանակացույցը պահպանվում և հաստատվում է, Հաշվարկային սակագին և Արժեքի դրույքաչափը դաշտերում ներկայացված տեղեկատվությունն այլևս հնարավոր չէ փոփոխել։
Ժամանակացույցի հաստատումից հետո հետևյալ փաստաթղթերի տեսակները կարող եք ստեղծել՝