Home / CRM

Լիդ

Unknown Author

Last updated on Nov 15, 2024

Լիդը պոտենցիալ հաճախորդ է, որին կարող է հետաքրքրել ձեր կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները։

Հաճախորդին ներգրավելու համար անհրաժեշտ է՝

  • Տեղադրել ձեր ապրանքները ցուցակագրում
  • Պարբերաբար թարմացնել կայքը
  • Հանդիպումներ ունենալ առևտրային միջոցառումների ժամանակ
  • Գովազդել ապրանքները կամ ծառայությունները

Երբ դուք տեղեկացնում եք, որ ունեք ապրանքներ, և պոտենցիալ հաճախորդներին հետաքրքրում ձեր ապրանքները, ապա վերջիններս ձեր լիդերն են։

Վաճառքի ղեկավարները սովորաբար կապ են հաստատում լիդերի հետ՝ զանգահարելով վերջիններիս և ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ ուղարկելով։ Շատ կարևոր է հետևել հաղորդակցման ամբողջ գործընթացին, որպեսզի մեկ այլ մասնագետ կարողանա շարունակել այն՝ իմանալով համապատասխան լիդի պատմությունը։

Լիդ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Վաճառքի գործընթաց > Լիդ։

Ավելացնել լիդ

Լիդ ավելացնելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել լիդերի ցանկ և սեղմել + Ավելացնել լիդ կոճակը։
  2. Մուտքագրել կազմակերպության անվանումը, եթե լիդը կազմակերպություն է։
  3. Մուտքագրել անձի տվյալները, եթե լիդը ֆիզիկական անձ է։
  4. Մուտքագրել էլ․ հասցեն։
  5. Ընտրել լիդի կարգավիճակը։
  • Լիդ
    Կարգավիճակը լռելյայն սահմանվում է լիդ ստեղծելիս և ցույց է տալիս, որ անհրաժեշտ է գործողություն կատարել։
  • Բաց
    Վաճառքի ղեկավարը պետք է կապ հաստատի լիդի հետ։
  • Պատասխանել է
    Վաճառքի ղեկավարը լիդին տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն և սպասում է լիդի պատասխանին։
  • Հնարավորություն
    Կարգավիճակը սահմանվում է, եթե լիդի համար ստեղծվում է հնարավորություն։ Վերջինս ցույց է տալիս, որ լիդը որակավորված է և կարող է գնում իրականացնել։
  • Գնառաջարկ
    Կարգավիճակը սահմանվում է, երբ գնառաջարկ է ստեղծվում լիդի համար։
  • Կորած գնառաջարկ
    Կարգավիճակը սահմանվում է, երբ լիդի գնառաջարկը նշված է որպես կորած։
  • Հետաքրքրված է
    Լիդը հետաքրքրված է առաջարկված ապրանքներով կամ ծառայություններով։
  • Փոխարկված է
    Կարգավիճակը սահմանվում է, երբ լիդին ներկայացվում է ապրանքի կամ ծառայության գնառաջարկը և վերջինս համաձայնվում է շարունակել գնումը։ Արդյունքում ստեղծվում է վաճառքի պատվեր։
  • Կապ չհաստատել
    Կարգավիճակը սահմանվում է, երբ լիդը հետաքրքրված չէ ներկայացված ապրանքներով կամ ծառայություններով և անհրաժեշտություն չկա կապ հաստատել վերջինիս հետ։

6. Սահմանել լիդի աղբյուրը Աղբյուր դաշտում։

7. Մուտքագրել էլ․ հասցե կապ հաստատելու համար։

8. Սեղմել Պահպանել կոճակը։

9. Մուտքագրել լիդի հետ հաղորդակցման մանրամասները Մեկնաբանություններ բաժնում՝ սեղմելով + Նոր նշում կոճակը։

10. Ընտրել լիդի տեսակը, շուկայի հատվածը և գործունեության ոլորտը Կազմակերպություն բաժնում։

Եթե դուք ունեք մեծ քանակությամբ լիդեր, ապա մուտքագրված ամբողջ տեղեկատվությունը ձեզ կօգնի լիդերին դասակարգել ըստ առաջնահերթությունների։
Հուշում։ 
Օգտագործողին լիդ նշանակելու համար անհրաժեշտ է սեղմել ձախ սյունակի Նշանակել կոճակը։

Փաստաթղթեր, նկարներ կցելու համար անհրաժեշտ է սեղմել Կցված փաստաթղթեր կոճակը։

Գործառույթներ

Լիդերին հետևելու հիշեցումներ

Լիդերի հետ կապ պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար կապնվել վերջիններիս հետ։ Դուք կարող եք օրացուցային միջոցառում ստեղծել Գործունեություններ բաժնում, որից հետո լիդին ծանուցում կուղարկվի նշված ամսաթվին։

Ավելացնել բազմաթիվ կոնտակտներ և հասցեներ

Բիզնեսը բիզնեսի համար (B2B) սցենարում վաճառքի գործարքը փակելու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ ընկերության բազմաթիվ աշխատակիցների հետ։ Դուք կարող եք մուտքագրել վերջիններիս տվյալները միևնույն լիդում։ Լիդը պահպանելուց հետո, անհրաժեշտ է սեղմել Նոր կոնտակտ կոճակը կոնտակտային տվյալներ ավելացնելու համար։ Հասցե ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել Նոր հասցե կոճակը։

Գրառումների, էլ․ հաղորդագրությունների և իրադարձությունների գրանցում

  • Գրառումներ
    Գրառումներ թողնելու համար անհրաժեշտ է լիդի Մեկնաբանություններ բաժնում սեղմել + Նոր նշում կոճակը, բացված պատուհանում ավելացնել գրառումը և սեղմել Ավելացնել կոճակը։
  • Էլ․ հաղորդագրություններ
    Լիդին էլ․ հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել մենյուն, ընտրել Էլ․ հաղորդագրություն տարբերակը, բացված պատուհանում մուտքագրել անհրաժեշտ տվյալները և սեղմել Ուղարկել կոճակը։
  • Իրադարձություններ
    Հանդիպումներն ու զանգերը գրանցելու համար անհրաժեշտ է լիդի Գործունեություններ բաժնում սեղմել Նոր Իրադարձություն կոճակը, բացված պատուհանում մուտքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը և սեղմել Ստեղծել կոճակը։

Ստեղծել հնարավորություն, հեռանկար և գնառաջարկ

Հնարավորություն, հեռանկար և գնառաջարկ ստեղծելու համար անհրաժեշտ է լիդի Կապեր բաժնում սեղմել Հնարավորություն, Գնառաջարկ կամ Հեռանկար կոճակները։

Ավելացնել հատուկ դաշտեր

Դուք կարող եք ավելացնել հատուկ դաշտեր լրացուցիչ տեղեկություններ մուտքագրելու համար։

Լիդ փաստաթղթի տեսակը փոփոխելու համար անհրաժեշտ է կիրառել Անհատականացնել ձևը գործիքը։

Առնչվող նյութեր