Հնարավորությունը որակավորված լիդն է։
Երբ լիդին հետաքրքրում են ձեր կողմից առաջարկված ապրանքներն ու ծառայությունները, դուք կարող եք վերջինիս դարձնել հնարավորություն։ Դուք կարող եք ստեղծել հնարավորություն յուրաքանչյուր հաճախորդի համար։ Լիդը և հաճախորդը կարող են ունենալ բազմաթիվ հնարավորություններ։
Հնարավորություն բաժին մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Վաճառքի գործընթաց > Հնարավորություն։
Ստեղծել հնարավորություն
Հնարավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել հնարավորությունների ցանկ և սեղմել + Ավելացնել հնարավորություն կոճակը։
- Ընտրել Լիդ տարբերակը Հնարավորություն դաշտում, եթե հնարավորությունը ստեղծվել է լիդից։
Հուշում։ Դուք կարող եք մուտք գործել Բաց կարգավիճակ ունեցող համապատասխան Լիդ, սեղմել Ստեղծել կոճակը և ընտրել Հնարավորություն տարբերակը։
3. Ընտրել Հաճախորդ տարբերակը Հնարավորություն դաշտում, եթե հնարավորությունը ստեղծվել է հաճախորդից։
- Ընտրել հնարավորության տեսակը (Վաճառք, Աջակցություն, Սպասարկում և այլն)։
- Մուտքագրել հնարավորության գումարը, արժույթը և այլն Հնարավորության արժեք բաժնում։
- Մուտքագրել հնարավորության աղբյուրը Աղբյուր դաշտում։
Գործառույթներ
Հնարավորություններին հետևելու հիշեցումներ
Հնարավորությունների հետ կապ պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար կապնվել վերջիններիս հետ։ Դուք կարող եք սահմանել Հաջորդ կապի ամսաթիվը և Հաջորդ կոնտակտը, որից հետո Հաջորդ կոնտակտը դաշտում նշված օգտատիրոջը օրացույցային իրադարձություն կավելանա և նշված ամսաթվին ծանուցում կուղարկվի վերջինիս։
Ավտոմատ կերպով փակվող հնարավորություններ
Եթե որոշակի ժամանակահատվածում պատասխան չեք ստանում հնարավորությունից, դուք կարող եք ավտոմատ կերպով փակել վերջինիս։ Օրերի քանակը սահմանելու համար տես ՝ Վաճառքի կարգավորումներ։
Ստեղծել գնառաջարկ
Գնառաջարկ ստեղծելու համար անհրաժեշտ է սեղմել Ստեղծել կոճակը և ընտրել Գնառաջարկ տարբերակը։
Ստեղծել մատակարարի գնառաջարկ
Մատակարարից գնառաջարկ ստանալու համար ըստ հաճախորդի պահանջի անհրաժեշտ է սեղմել Ստեղծել կոճակը և ընտրել Մատակարարի գնառաջարկ տարբերակը։
Հուշում։ Լիդերին և Հնարավորություններին հետևելով դուք կարող եք կանխատեսել ձեր բիզնեսի հնարավորությունները։
Սահմանել կորած հնարավորությունների պատճառներն ու մրցակիցներին
Երբ ձեր բիզնեսն ունի կորած հնարավորություն, դուք կարող եք հասկանալ պատճառներն ու մրցակիցներին։ Սա կօգնի ձեզ վերլուծել հիմնական միտումները և սահմանել այն պատկերացումները, որոնք անհրաժեշտ են ընկերության հետագա բարելավումների համար:
Րոպեներ մինչ առաջին արձագանքը
Երբ հնարավորությանն ուղարկվում է առաջին էլ․ հաղորդագրությունը, այն հաշվում է րոպեները մինչ առաջին պատասխանի ստանալը և ցուցադրում է համապատասխան դաշտում՝ ստեղծելով Րոպեներ մինչ հնարավորության առաջին արձագանքը հաշվետվությունը։ Ավելին՝ CRM հաշվետվություններ։
Առնչվող նյութեր