Home / Նախագծեր

Նախագիծ

Taguhi

Last updated on Jan 17, 2025

Նախագիծը պլանավորված աշխատանք է, որը նախատեսված է ինչ-որ բանի մասին տեղեկատվություն գտնելու, ինչ-որ նոր բան ստեղծելու կամ ինչ-որ բան բարելավելու համար:

UC ERP - ում նախագծի կառավարումը հիմնված է առաջադրանքների վրա։ Դուք կարող եք նախագիծ ստեղծել և վերջինս բաժանել մի քանի առաջադրանքների։

Օրինակ՝ եթե դուք ունեք նոր նախագիծ, որը ենթադրում է նոր բջջային հեռախոսի թողարկում հաջորդ տարի, ապա վերջինիս դիզայնը, նախատիպավորումը, թեստավորումը, առաքումը և այլն դառնում են նախագծի շրջանակներում առաջադրանքներ։ Թեև յուրաքանչյուր առաջադրանք կարող եք նշանակել անհատի կամ անհատների խմբի, առաջադրանքը կարող է իրականացվել նախագծի մակարդակով։

Նախագիծ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Նախագծեր > Նախագիծ։

Ստեղծել նախագիծ

Նախագիծ ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել նախագծերի ցանկ և սեղմել + Ավելացնել նախագիծ կոճակը։
  2. Մուտքագրել նախագծի անունը, ընտրել կարգավիճակը և ակնկալվող ավարտի ամսաթիվը։
  3. Սեղմել Պահպանել կոճակը։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Ձևանմուշից
    Եթե ունեք արդեն ստեղծված նախագծի ձևանմուշ, դուք կարող եք ստեղծել ձեր նախագիծը՝ համապատասխան ձևանմուշը կիրառելով։
  • Ակնկալվող մեկնարկի ամսաթիվը
    Եթե դուք ունեք նախագծի համար ֆիքսված ժամանակացույց, դուք կարող եք նշել ակնկալվող մեկնարկի և ավարտի ամսաթվերը։
  • Նախագծի տեսակը
    Դուք կարող եք դասակարգել ձեր նախագծերը ըստ տեսակների, օրինակ՝ ներքին կամ արտաքին։
  • Առաջնահերթություն
    Դուք կարող եք ընտրել, թե ինչ առաջնահերթություն ունի ձեր նախագիծը ըստ վերջինիս կարևորության և ավելացնել առաջնահերթություններ։
  • Բաժին
    Եթե նախագիծը պատկանում է ընկերության բաժիններից մեկին, ապա դուք այն կարող եք ավելացնել այստեղ։
  • Ակտիվ է
    Դուք կարող եք փոփոխել նախագծի ակտիվ կարգավիճակը ցանկացած հետագա փուլերում։
  • Ամբողջական մեթոդ 
    Դուք կարող եք հետևել, թե ինչքան է մնացել ձեր նախագծի ավարտին ընտրելով այս երեք մեթոդներից մեկը՝ Մեխանիկական, Առաջադրանքի ավարտ, Առաջադրանքի առաջընթաց և Առաջադրանքի կշիռ։

Նշում։ Եթե առաջադրանքների ընդհանուր կշիռը 100 տոկոս չէ, ապա հաշվարկված արդյունքը բաժանվում է ընդհանուր կշռի վրա։ Օրինակ՝ եթե առաջադրանքների ընդհանուր կշիռը 70 է, ապա կատարված տոկոսը = (70/0.8)% = 87.5%։

Գործառույթներ

Հաճախորդների մանրամասներ, Օգտատերեր և Նշումներ

  • Հաճախորդ
    Մուտքագրել հաճախորդի անունը, եթե նախագիծն իրականացվում է համապատասխան հաճախորդի համար։
  • Վաճառքի պատվեր
    Ընտրել համապատասխան վաճառքի պատվերը, եթե նախագիծը հիմնված է հաճախորդի կողմից վաճառքի պատվերի վրա։ Սա ձեզ հնարավորություն կտա տեղեկացնել հաճախորդին ծրագրի առաջընթացի մասին՝ ըստ թողարկված Վաճառքի պատվերի:
  • Օգտատերեր
    Դուք կարող եք ավելացնել Կայքի օգտատեր նախագծին մուտքի հասանելիություն տալու համար։ Օրինակ՝ դուք կարող եք ավելացնել ձեր հաճախորդին որպես Կայքի օգտատեր, որպեսզի վերջինս մուտքի թույլտվություն ունենա ձեր նախագիծ վերջինիս առաջընթացը վերահսկելու և առաջարկներ կամ մեկնաբանություններ անելու համար։ Մատակարարը կամ պայմանագրային աշխատակիցը/ֆրիլանսերը, ովքեր ներառված են նախագծի իրականացման աշխատանքներում ևս կարող են ավելացվել որպես Օգտատեր։ Դուք կարող եք ընտրել ուղարկել ողջույնի նամակ համապատասխան օգտատերին կամ Հավելվածի դիտման թույլտվություն տալ։
  • Նշումներ
    Դուք կարող եք նախագծին ավելացնել ցանկացած լրացուցիչ նշում։

Մեկնարկի և ավարտի ամսաթվեր

  • Փաստացի մեկնարկի ամսաթիվ
    Նախագծի փաստացի մեկնարկի ամսաթիվը, որոնց կարող եք հետևել ժամանակացույցների միջոցով։ Փաստացի մեկնարկի ամսաթիվն ու ժամը ավոտմատ գեներացվում են։
  • Փաստացի ավարտի ամսաթիվ
    Նախագծի փաստացի ավարտի ամսաթիվը՝ հիմնված ժամանակացույցի վերջին թարմացման վրա։ Փաստացի ավարտի ամսաթիվն ու ժամն ավտոմատ գեներացվում են։ Ավելին ՝ Ժամանակացույց։

Արժեքը և վճարումը

  • Մոտավոր արժեքը
    Մուտքագրել նախածի մոտավոր արժեքը։
  • Վաճառքի ընդհանուր գումար
    Եթե դուք արդեն կցել եք նախագիծը վաճառքի պատվերին, ապա վաճառքի ընդհանուր գումարն ավոտմատ կգեներացվի այստեղ։
  • Ընդհանուր արժեքի գումարը
    Համակարգն ավտոմատ կերպով կվերցնի ընդհանուր արժեքի գումարը նախագծին կցված բոլոր ժամանակացույցերից։
  • Ընդհանուր գանձվող գումար
    Համակարգն ավտոմատ կերպով կվերցնի ընդհանուր գանձվող գումարը նախագծին կցված բոլոր ժամանակացույցերից։
  • Ընդհանուր ծախսերի պահանջ
    Ընդհանուր ծախսերի պահանջն ավոտամատ կերպով կհաշվվի՝ ըստ աշխատակցի կողմից պահանջված նախագծի ավարտի համար նախատեսված ծախսերի։
  • Հաշվարկված ընդհանուր գումար
    Հաշվարկված ընդհանուր գումարն ավոտմատ կերպով գեներացվում է՝ ըստ Վաճառքի պատվերում ստեղծված վաճառքի հաշիվ-ապրանքագրի։
  • Գնման ընդհանուր արժեք
    Նախագծի գնման ընդհանուր արժեքն այն արժեքն է, որը ստացվում է գնման պատվերում ստեղծված գնման ապրանքագրից՝ նախատեսված նախագծի համար պահանջվող նյութերի մատակարարման համար:
  • Ընդհանուր սպառված նյութի արժեք
    Օգտագործելով բաժնետոմսերի մուտքագրումը, որը կատարվել է նախագծի Նյութերի պահանջների համաձայն՝ հաշվառվում է սպառված նյութի ընդհանուր արժեքը:

Մարժա

  • Համախառն մարժա
    Համախառն մարժան ձեզ ցույց կտա ընդհանուր գնման արժեքի և հաշվարկված ընդհանուր գումարի միջև եղած տարբերությունը։
    Համախառն մարժա = (Վաճառքի ընդհանուր գումար + Ընդհանուր գանձվող գումար) - Ընդհանուր արժեքի գումար+ Ընդհանուր գանձվող գումար + Ընդհանուր ծախսերի պահանջ + Գնման ընդհանուր արժեք + Ընդհանուր սպառված նյութի արժեք)
  • Համախառն %
    Ընդհանուր արժեքի գումարում ծախսված հաշվարկված ընդհանուր գումարի տոկոսը կազմում է համախառն %։ 
    ((Ընդհանուր արժեքի գումար + Ընդհանուր գանձվող գումար) - Ընդհանուր արժեքի գումար + Ընդհանուր գանձվող գումար + Ընդհանուր ծախսերի պահանջ + Գնման ընդհանուր արժեք + Ընդհանուր սպառված նյութի արժեք) / Վաճառքի ընդհանուր գումար)* 100

Վերահսկել առաջընթացը

Երբ դուք ակտիվացնում եք Հավաքագրել առաջընթացը տարբերակը՝ նշելով համապատասխան վանդակը, այն ձեզ հնարավորություն կտա ավելացնել նախագծին մոնիթորինգի մանրամասները։ Նախագծի առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունն ուղարկվում է ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերին:

  • Ոչ աշխատանքային օրերի ցանկ
    Դուք կարող եք ընտրել ձեր ընկերության ոչ աշխատանքային օրերի ցանկը։ Սա թույլ կտա առաջընթացի հաշվետվություններ կազմել աշխատանքային օրերի հիման վրա։
  • Հաճախականություն
    Դուք կարող եք սահմանել թե ինչ հաճախականությամբ հաշվետվություններ ստանալ (յուրաքանչյուր ժամ, օրական երկու անգամ, օրական կամ շաբաթական հաճախականությամբ)։

Առնչվող նյութեր

  1. Առաջադրանք
  2. Նախագծի տեսակը
  3. Նախագծի ձևանմուշ