Home / Նախագծեր

Առաջադրանք

Taguhi

Last updated on Jan 17, 2025

Նախագծերի կառավարման մեջ առաջադրանքը գործող միավոր է, որը պետք է իրականացվի։ Առաջադրանք մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Նախագծեր > Առաջադրանք։

Ստեղծել առաջադրանք

Առաջադրանք ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել առաջադրանքների ցանկ և սեղմել + Ավելացնել առաջադրանք։
  2. Մուտքագրել առաջադրանքի թեման։
  3. Սեղմել Պահպանել կոճակը։

    Հուշում։ Դուք կարող եք ստեղծել առաջադրանք նախագծից։ Անհրաժեշտ է՝

    1. Մուտք գործել այն նախագիծ, որի համար նոր առաջադրանք եք ցանկանում ստեղծել։

    2. Սեղմել Առաջադրանք բաժնի + պատկերակը։

    3. Մուտքագրել առաջադրանքի թեման։

    4. Սեղմել Պահպանել կոճակը։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Կարգավիճակ
    Դուք կարող եք նախագծին ավելացնել կարգավիճակ կամ փոփոխել այն ըստ անհրաժեշտության (Բաց, Աշխատանք, Սպասվում է վերանայում, Ժամկետանց, Ձևանմուշ, Ավարտված է, Չեղարկված)։
  • Նախագիծ
    Եթե առաջադրանքը ստեղծվում է նախագծից դուրս, դուք կարող եք վերջինս կցել նախագծին։ Եթե առաջադրանքը ստեղծվում է նախագծից, նախագծի մանրամասները ավտոմատ կերպով կավելացվեն։
  • Առաջնահերթություն
    Դուք կարող եք ընտրել, թե ինչպիսի առաջնահերթություն ունի առաջադրանքը (Ցածր, Միջին, Բարձր, Շտապ)։
  • Խնդիր
    Եթե առաջադրանքը, ենթադրում է գործողություն, որը խնդրից է ծագել, ապա այդ խնդիրը կարող եք այստեղ ընտրել առաջադրանքի հետ միասին։
  • Կշիռ
    Եթե առաջադրանքն ունի որոշակի կշիռ նախագծում, անհրաժեշտ է այստեղ նշել կշիռը։ Վերջինս հաշվարկվում է առաջադրանքների կատարման մեթոդով՝ ըստ առաջադրանքի կշիռի։
  • Տեսակ
    Եթե ձեր առաջադրանքը կարող է սահմանվել ըստ որոշակի տեսակի, դուք կարող եք նշել առաջադրանքի տեսակն այստեղ։ Այսպես դուք կարող եք ֆիլտրել առաջադրանքներն ըստ տեսակների։
  • Գույն
    Դուք կարող եք յուրաքանչյուր առաջադրանքին համապատասխան գույն սահմանել։ Սա ձեզ կօգնի տարբերակել առաջադրանքը Գանթի աղյուսակ կազմելիս։
  • Խումբ է
    Նշել այս վանդակը, եթե առաջադրանքը հիմնական առաջադրանք է և մի քանի ենթաառաջադրանքների է բաժանվելու։
  • Ձևանմուշ է 
    Նշել այս վանդակը, եթե այս առաջադրանքը հանդես է գալիս որպես ձևանմուշ և կիրառվելու է նախագծի ձևանմուշում։
  • Հիմնական առաջադրանք
    Եթե առաջադրանքը խմբային առաջադրանքի մի մասն է, ապա այս դաշտում կարող եք կցել հիմնական առաջադրանքը։

Գործառույթներ

Ժամանակացույց և մանրամասներ

  • Ակնկալվող մեկնարկի ամսաթիվը
    Մուտքագրել առաջադրանքի ակնկալվող մեկնարկի ամսաթիվը։
  • Ակնկալվող ավարտի ամսաթիվը
    Մուտքագրել առաջադրանքի ակնկալվող ավարտի ամսաթիվը։
  • Ակնկալվող ժամանակը (ժամերով) 
    Մուտքագրել ակնկալվող ընդհանուր ժամերի քանակը, որը ծախսվելու է առաջադրանքի իրականացման վրա։
  • Առաջընթաց
    Մուտքագրել առաջադրանքի առաջընթացը ըստ տոկոսների։
  • Սկսել (օրեր)
    Եթե առաջադրանքը ձևանմուշային է, ապա այստեղ անհրաժեշտ է նշել առաջադրանքի իրականացման սկսվելու օրը նախագծի մեկնարկից հետո։
  • Տևողությունը (օրեր)
    Եթե առաջադրանքը ձևանմուշային է, ապա այստեղ անհրաժեշտ է մուտքագրել առաջադրանքի իրականացման օրերի քանակը։
  • Հենակետ է
    Նշել այս վանդակը, եթե առաջադրանքը կարևոր իրադարձություն է հանդիսանում նախագծի համար։
  • Նկարագրություն
    Մուտքագրել առաջադրանքի նկարագրությունը։

Նշում։ Ըստ Սկսել (օրեր) և Տևողությունը (օրեր) դաշտերում լրացված տվյալների հաշվարկվում են Ակնկալվող մեկնարկի ամսաթիվը և Ակնկալվող ավարտի ամսաթիվը նախագծի ձևանմուշ ստեղծելիս։ Այս հաշվարկը չի ներառում ոչ աշխատանքային օրերը՝ ըստ ձեր ընկերության ոչ աշխատանքային օրերի ցանկի։

Կախվածություններ

  • Կախյալ առաջադրանքներ
    Կախյալ առաջադրանքները ցույց են տալիս, որ որոշակի առաջադրանք կախված է մեկ այլ առաջադրանքից և առաջինը չի կարող ավարտվել երկրորդ առաջադրանքից առաջ։ Դուք կարող եք դիտել կախյալ առաջադրանքները Գանթի աղյուսակում։
  • Փաստացի մեկնարկի ամսաթիվը
    Առաջադրանքի փաստացի մեկնարկի ամսաթիվն ու ժամը գրանցվում է ըստ ժամանակացույցի։
  • Փաստացի ավարտի ամսաթիվը
    Առաջադրանքի փաստացի ավարտի ամսաթիվն ու ժամը գրանցվում է ըստ ժամանակացույցի։

Արժեքներ

  • Ընդհանուր արժեքի գումարը
    Ընդհանուր արժեքի գումարը գրանցվում է ըստ ժամանակացույցերի, որոնք հաստատվում են օգտատիրոջ կողմից այս առաջադրանքը կատարելիս։
  • Ընդհանուր վճարման ենթակա գումարը
    Այս առաջադրանքի համար հաճախորդին վճարվող գումարը գրանցվում է այստեղ՝ ըստ ժամանակացույցի։
  • Ընդհանուր ծախսերի պահանջ
    Առաջադրանքի կատարման համար աշխատակցի կողմից բարձրացված ընդհանուր ծախսերի պահանջը գրանցվում և ցուցադրվում է այստեղ։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Բաժին
    Մուտքագրել ընկերության բաժինը։ Յուրաքանչյուր առաջադրանք կարող է իրականացվել տարբեր բաժինների կողմից։
  • Ընկերություն
    Դուք կարող եք փոխել այն ընկերությունը, որի համար առաջադրանքն իրականացվում է։ Սա կարող է իրականացվել, երբ ընկերությունն առաջադրանք է իրականացնում իր դուստր ընկերության, գլխավոր ընկերության կամ դուստր ձեռնարկության համար։

Առնչվող նյութեր

  1. Նախագիծ
  2. Ժամանակացույց