Արշավը վաճառքի ռազմավարության ամբողջական իրականացումն է ապրանքը կամ ծառայությունը խթանելու համար։
Այս ամենն իրականացվում է համապատասխան աշխարհագրական տարածքի շուկայական սեգմենտում որոշակի նպատակներին հասնելու համար։ Արշավ բաժին մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > CRM > Արշավ > Արշավ։
Ստեղծել արշավ
Արշավ ստեղծելու համար անհրաժեշտ է՝
- Մուտք գործել արշավների ցանկ և սեղմել + Ավելացնել արշավ կոճակը։
- Մուտքագրել արշավի անվանումը։
- Մուտքագրել արշավի մանրամասները՝ նկարագրելով, թե ինչի մասին է արշավը։
- Սեղմել Պահպանել կոճակը։
Գործառույթներ
Պիտակել արշավը լիդերին, հնարավորություններին և գնառաջարկներին
Երբ մարքեթինգային արշավը ստեղծում է լիդ կամ հնարավորություն, դուք կարող եք պիտակել արշավը լիդ կամ հնարավորություն ստեղծելիս։
Դուք կարող եք նաև պիտակել արշավը գնառաջարկներին։
Սա օգնում է գնահատել մարքեթինգային արշավի արդյունավետությունը՝ հաշվարկելով ներդրումների վերադարձը:
Դիտել արշավի կողմից ստեղծված լիդերը
Արշավի կողմից ստեղծված լիդերը դիտելու համար անհրաժեշտ է․
- Սեղմել Տեսնել լիդերը կոճակը համապատասխան արշավի էջում։ Դուք կտեսնեք արշավի լիդերի ցանկը։
2. Սեղմել + Ավելացնել լիդ նոր լիդ ստեղծելու համար։
Ստեղծել էլ․փոստի ժամանակացույցեր էլ․փոստի արշավների համար
Եթե ցանկանում եք արշավ իրականացնել կոնտակտների և հաճախորդների էլ․փոստերը կիրառելով, անհրաժեշտ է մուտք գործել Էլ․փոստի արշավ բաժին և ստեղծել արշավի ժամանակացույց։
Հուշում։ Սեղմել Ավելացնել տող արշավի ժամանակացույցին նոր գրառում ավելացնելու համար։
Էլ․փոստի ձևանմուշ դաշտում անհրաժեշտ է ընտրել համապատասխան էլ․փոստի ձևանմուշը, որը ցանկանում եք ձեր կոնտակներին կամ հաճախորդներին ուղարկել էլ․փոստով։
Ուղարկել հետո (օր) դաշտում նշել օրերի քանակը, որից հետո համապատասխան էլ․ նամակը պետք է ուղարկվի։ Այստեղ էլ․նամակի ուղարկման օրը Մեկնարկի ամսաթիվը դաշտում նշված ամսաթիվն է։
Վահանակ
Արշավի վահանակը ցույց է տալիս տվյալ արշավին կցված բոլոր էլ․փոստի արշավները և սոցիալական մեդիա գրառումները։ Արշավի վահանակում դուք կարող եք ստեղծել էլ․փոստի արշավ և սոցիալական մեդիա գրառում:
Առնչվող նյութեր
- Լիդ
- Հնարավորություն
- Գնառաջարկ
- Էլ․փոստի արշավ