Home / CRM

Էլ․փոստի արշավ

Unknown Author

Last updated on Nov 15, 2024

Էլ․փոստի արշավը ըստ որոշակի ժամանակացույցի լիդերին և կոնտակտներին ուղարկվող էլ․նամակներն են։

Էլ․փոստի արշավները հաճախորդների և կոնտակտների հետ կապվելու և նրանց ներգրավելլու ամենաարդյունավետ միջոցներից է։ Օրինակ՝ դուք կարող եք ստեղծել էլ․ փոստի արշավ ձեր ապրանքը հաճախորդներին ներկայացնելու համար՝ յուրաքանչյուր էլ․ նամակով տվյալ ապրանքի առանձնահատկությունները նկարագրելով։ Էլ․ փոստի արշավ ստեղծելու համար անհրաժեշտ է մուտք գործել Գլխավոր էջ > CRM > Արշավ > Էլ․փոստի արշավ։

Նախապայմաններ

Մինչ էլ․ փոստի արշավը ստեղծելը անհրաժեշտ է ստեղծել արշավ, լիդ, կոնտակտ կամ էլ․փոստի խումբ։

Ստեղծել էլ․փոստի արշավ

Էլ․փոստի արշավ ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել էլ․փոստի արշավների ցանկ և սեղմել + Ավելացնել էլ․փոստի արշավ կոճակը։
  2. Ընտրել արշավը, որի համար ցանկանում եք ստեղծել էլ․փոստի արշավ։
  3. Նշել մեկնարկի ամսաթիվը։
  4. Էլեկտրոնային արշավ դաշտում ընտրել, թե ում համար է նախատեսված էլ․փոստի արշավը լիդի, կոնտակտի, թե էլ․փոստի խմբի։
  5. Ստացող դաշտում ընտրել համապատասխան լիդին, կոնտակտին կամ էլ․փոստի խմբին, որի համար դուք ցանկանում եք սկսել էլ․ փոստի արշավը։
  6. Ուղարկող դաշտում ընտրել այն օգտատիրոջը, որի կողմից ուղարկվելու են էլ․նամակները։
  7. Սեղմել Պահպանել կոճակը։

Նշում։ Ուղարկել հետո (օր) դաշտը Արշավ բաժնում ցուցադրում է էլ․նամակի ուղարկման օրը` հիմնվելով Էլ․փոստի արշավ բաժնում նշված մեկնարկի ամսաթվի վրա։ Օրինակ՝ եթե Ուղարկել հետո (օր) դաշտում նշված է հոկտեմբերի 3, իսկ Մեկնարկի ամսաթիվ դաշտում նշված է հոկտեմբերի 1, ապա էլ․ նամակը կուղարկվի հոկտեմբերի 4 - ին։

Ստեղծել բազմաթիվ էլ․փոստի արշավներ 

UC ERP - ում դուք կարող եք ստեղծել էլ․փոստի արշավներ միևնույն արշավում նշված տարբեր լիդերի կամ կոնտակների համար։ Էլ․ փոստի արշավներ ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել արշավի էջ, որի համար ցանկանում եք ստեղծել էլ․փոստի արշավներ։
  2. Սեղմել + Էլ․փոստի արշավներ դաշտի դիմաց։

Գործառույթներ

Կապակցված հաղորդակցություն

Երբ էլ․ նամակներն ուղարկվում են համապատասխան լիդերին կամ կոնտակտներին, հաղորդակցությունը կցվում է Էլ․ փոստի արշավի փաստաթղթին։ Սա ձեզ հնարավորություն է տալիս տեսնել բոլոր ուղարկված էլ․նամակները ձեր փաստաթղթում։

Չեղարկել էլ․փոստի արշավը

Եթե լիդը կամ կոնտակտը չեն ցանկանում արշավին առնչվող էլ․ նամակներ ստանալ, ապա վերջիններս կարող են չեղարկել իրենց բաժանորդագրությունը էլ․նամակով ուղարկված հղումով։

Երբ չեղարկվում է բաժանորդագրությունը էլ․ փոստի արշավը ստանում է Չեղարկված կարգավիճակ։

Կիրառել Լիդ կամ Կոնտակտ դաշտերը Էլ․ փոստի ձևանմուշում

Էլ․ փոստի ձևանմուշը պարունակում է այն փաստաթղթի ենթատեքստը, որը դուք նշել եք Էլ․փոստի արշավ դաշտում։ Եթե ցանկանում եք ցուցադրել Լիդ կամ Կոնտակտ փաստաթղթի դաշտերը ձեր էլ․ փոստի ձևանմուշում, ապա անհրաժեշտ է կիրառել doc.fieldname: Օրինակ՝ եթե Էլ․փոստի արշավ դաշտում ընտրված է Կոնտակտ, դուք կարող եք Էլ․ փոստի ձևանմուշում նշել ձեր կոնտակտի անունը որպես doc.first_name:

Կարգավիճակի ցուցադրում

Կարգավիճակը ցույց է տալիս, թե ինչ փուլում է գտնվում էլ․ փոստի արշավը։ Հետևյալ կարգավիճակներն են հասանելի․

  • Պլանավորված 
    Երբ Էլ․ փոստի արշավը դեռ չի սկսվել, սակայն մեկնարկի ամսաթիվը նշված է։
  • Ընթացիկ 
    Արշավը համարվում է Ընթացիկ մեկնարկի և ավարտի ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածում։
  • Ավարտված 
    Ավարտի ամսաթվից հետո արշավի կարգավիճակը կփոխվի Ավարտված։
  • Չեղարկված 
    Երբ լիդը կամ կոնտակտը չեղարկում են արշավը։

Առնչվող նյութեր