Home / CRM

Տեխնիկական այց

Unknown Author

Last updated on Nov 29, 2024

Տեխնիկական այցն ինժեների կողմից հաճախորդին կատարված այցն է ապրանքի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար։ Տեխնիկական այց մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել Գլխավոր էջ > Աջակցություն > Տեխնիկական այց կամ Գլխավոր էջ > Տեխնիկական սպասարկում > Տեխնիկական այց։

Նախապայմաններ

Ստեղծել տեխնիկական այց

Տեխնիկական այց ստեղծելու համար անհրաժեշտ է՝

  1. Մուտք գործել տեխնիկական այցերի ցանկ և սեղմել + Ավելացնել տեխնիկական այց կոճակը։
  2. Սպասարկման ամսաթիվը դաշտում գեներացվում է տեխնիկական այցի ստեղծման ամսաթիվը։ Դուք կարող եք փոփոխել այն ըստ անհրաժեշտության։
  3. Ընտրել հաճախորդ։
  4. Ընտրել սպասարկման տեսակը (Պլանավորված, Չնախատեսված, Խափանված):
  5. Ընտրել այցի ավարտի կարգավիճակը (Մասնակիորեն ավարտված կամ Ամբողջությամբ ավարտված)։
  6. Ընտրել նյութական արժեքի կոդը և սերիական համարը։
  7. Մուտքագրել սպասարկման նկարագրությունը, ընտրել այն վաճառքի մասնագետին, ով իրականացնում է սպասարկումը և մուտքագրել արված աշխատանքի ընդհանուր նկարագրությունը։
  8. Սեղմել Պահպանել կոճակը։

Լրացուցիչ տեղեկություններ տեխնիկական այցի ստեղծման ժամանակ

  • Հաճախորդի հետադարձ կապ
    Դուք կարող եք մուտքագրել հաճախորդի կողմից ստացված արձագանքները տեխնիկական այցի վերաբերյալ։
  • Հաճախորդ ձևաթղթից գեներացվում են հետևյալ դաշտերը՝
    • Հաճախորդի հասցե
    • Կոնտակտային անձ
    • Տարածաշրջան
    • Հաճախորդների խումբ

Առնչվող նյութեր